Քաղաքական

14.05.2021 14:33


Փաշինյանը Պուտինին օգնության համար չի դիմել, ՌԴ նախագահը անվտանգության խորհրդի խորհրդակցություն կհրավիրի․ Պեսկով

Փաշինյանը Պուտինին օգնության համար չի դիմել, ՌԴ նախագահը անվտանգության խորհրդի խորհրդակցություն կհրավիրի․ Պեսկով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Ռուսաստանի կողմից օգնության հարցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը։ Եվ նախագահ Պուտինը հատուկ շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Առաջին հերթին այն դրույթի, որում նշված է հրադադարի անհրաժեշտության մասին»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը ։

Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին կանցկացնի օպերատիվ խորհրդակցություն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես նաև կունենա մի քանի հանդիպումներ եւ խորհրդակցություններ։

Այս խորագրի վերջին նյութերը