Կարծիք

14.05.2021 15:09


Եթե չլիներ մամուլի աշխատանքը, Սև լիճը հիմա 100% ադրբեջանական էր․ արթնացե՛ք, մարդիկ, վաղը ուշ է լինելու

Եթե չլիներ մամուլի աշխատանքը, Սև լիճը հիմա 100% ադրբեջանական էր․ արթնացե՛ք, մարդիկ, վաղը ուշ է լինելու

Հետաքրքիր է, եթե չլիներ լրատվամիջոցների ահազանգն այն մասին, որ ադրբեջանցիները հատել են ՀՀ սահմանը և զավթել Սև լճի տարածքը, ինչպե՞ս կարձագանքեր դավաճանի իշխանությունը այդ փաստին։

Ուրիշ հարց տամ՝ իսկ միայն Սև լճի տարածքու՞մ են ադրբեջանցիները հողեր զավթել ՀՀ-ից։ Կա՞ն արդյոք այլ տարածքներ, որոնց մասին, օրինակ, լրատվամիջոցները բան չեն իմացել։ Որովհետև ադրբեջանցիներն ասում են, որ դա սովորական երևույթ է։ Անդրանիկ Քոչարյանն էլ էր երկու օր առաջ նման մի բան ասում։

Երրորդ հարցը տամ՝ չե՞ք զգում, թե ինչ ծուղակի մեջ են գցում հայկական կողմին ադրբեջանցիները։ Թե բա՝ ՀՀ սուվերեն տարածք, սովետական քարտեզներով գծված սահմաններ և այլն։ Չե՞ք տեսնում, որ այդկերպ նրանք լեգիտիմացնում են այդ քարտեզները։ Այն նույն քարտեզները, որոնց մեջ Արցախը Ադրբեջանի կազմում է գծված։

Էլի հարցեր տամ, թե՞ բավական է։ Ժողովուրդ, արթնացի։ Ախր մեր պետությունն են կործանում էս դավաճանները։ Ախր մեր զավակներին են կոտորում դրանք։ Արթնացե՛ք, մարդիկ, վաղը ուշ է լինելու։

P.S. Մի պարզ ճշմարտություն կա, որը չեմ կարող չնշել։ Եթե չլիներ մամուլի աշխատանքը, Սև լիճը հիմա 100% ադրբեջանական էր։ Շնորհակալություն այն լրատվամիջոցներին, ովքեր հարցը դարձրին քննարկման առարկա և հասան նրան, որ դավաճանների այս իշխանությունը ստիպված լինի մատը մատին տալ։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը