Մեկնաբանություն

14.05.2021 15:20


Թրքահպատակի կողմից ՀԱՊԿ-ին դիմելը հակառուսական տրամադրություններ բորբոքելու վատ քողարկված հնարք է

Թրքահպատակի կողմից ՀԱՊԿ-ին դիմելը հակառուսական տրամադրություններ բորբոքելու վատ քողարկված հնարք է

Ուզուրպատոր նիկոլ փաշինի և նիկոլականների սիրելի թուրքերը (ադրբեջանական), գործնականում դիմադրության չհանդիպելով, հատել են Հայաստանի սահմանը և կիլոմետրերով խորացել մեր պետության տարածքում: Թրքահպատակների ասելով՝ 3,5 կմ՝ Սիսիանի Սև լճի տեղանքում, այլ տվյալներով՝ նաև Վարդենիսի շրջանի սահմանային հատվածում:

Հրաժարականից ու երկրորդ անգամ չվերընտրվելուց հետո Հայաստանի վարչապետի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող նիկոլ փաշինը դիմել է ՀԱՊԿ-ին:

Ոմանք նույնիսկ ակնկալում են, թե ՀԱՊԿ-ը «էս սհաթիս» օդադեսանտային ռազմագործողություն է իրականացնելու Սև լճի մոտ...

Բայց նախ, հարց է ծագում, թե նիկոլ փաշինն ինչո՞ւ է ՀԱՊԿ-ին դիմել, տրամադրության տակ ունենալով հայ-ռուսական համագործակցության ընդգրկուն ու գործող պայմանագիրը: Ինչո՞ւ միանգամից հենց Ռուսաստանին չի դիմել: Հարցը ծագում է այն պարզ պատճառով, որ ՀԱՊԿ անդամ-պետություններից, այս պահի դրությամբ ու վերջին շրջանում ծավալված իրադարձությունների խորապատկերում թերևս միայն Ռուսաստանը կարող է լինել Հայաստանի ռեալ դաշնակիցը: ՀԱՊԿ անդամներից Ղազախստանը, Ղրըղզստանն ու Բելառուսը գործնականում ադրբեջանամետ ու թրքամետ են, իսկ Տաջիկստանին իր գլխացավանքներն էլ հերիք են: Հետևաբար, ակնկալել, որ ՀԱՊԿ-ը ներկա իրավիճակում կոնսենսուսով կարող է որոշում կայացնել անդամ-երկրներից Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, նշանակում է՝ չհասկանալ իրավիճակը կամ իրականում այլ բան ցանկանալ: Սա՝ մեկ: Ու ՀԱՊԿ-ը հազիվ թե «ուշագնաց է լինում» արձագանքելու համար մի սուբյեկտի՝ նիկոլ փաշինին, ով անմիջականորեն ու բավականին կեղտոտ ձևով ՀԱՊԿ-ը վարկաբեկող քայլեր և հայտարարություններ է արել:

Երկրորդը ՀԱՊԿ անդամներից կոնկրետ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի գործող պայմանագրեր ու համաձայնություններ, այդ թվում՝ ռազմական համագործակցության ու փոխօգնության վերաբերյալ: Այնպես որ, եթե նպատակը արագ աջակցություն ստանալն է, տրամաբանական է գնալ ավելի կարճ ճանապարհով, որի դեպքում այլ երկրների դիրքորոշման ու կոնսենսուսի գալու խնդիր չկա, այլ կա միայն դաշնակից երկրի ընթացիկ ղեկավարության դիրքորոշման ու քաղաքական որոշման հարց:

Երրորդը. նիկոլ փաշինի թրքահպատակ «իշխանության» կողմից ՀԱՊԿ-ին դիմելը ընդամենը ստեղծված իրավիճակում հակառուսական տրամադրություններ բորբոքելու վատ քողարկված նպատակ է հետապնդում: Ասենք, նույնիսկ ոչ էլ՝ որևէ կերպ քողարկված: Բավական է հետևել թրքահպատակների սոցցանցային դրսևորումներին ու նկատելի նիկոլահպատակների հայտարարություններին, և պատկերը պարզ կդառնա:

Ամենի՛ց կարևորը:

ՀԱՊԿ-ին դիմելով, նիկոլ փաշինը, կարելի է ասել՝ պաշտոնապես խոստովանեց, որ բացարձակապես ոչնչացրել է Հայաստանի բանակը: Նա նաև պաշտոնապես խոստովանեց ու բացահայտ ցույց տվեց, այդ թվում դեռ իրեն պաշտող մասսային, որ Հայաստանի Հանրապետություն, որպես այդպիսին, արդեն չկա՛: Չկա՛, քանի որ չի կարողանում պաշտպանել իր սուվերեն տարածքը, իր անվտանգությունը:

Ավելի՛ն: Թրքահպատակ նիկոլ փաշինն ու իր անմիտ թութակները կարող են շարունակել ապուշություններ դուրս տալ «յեյեսուն տարվա» թեմայով, բայց Հայաստանի նախկին իշխանություններից որևէ մեկի դեպքում «30 տարում» չի՛ եղել դեպք, որ Հայաստանը չկարողանա ու չպաշտպանի իր սահմանները: Բացառվա՛ծ էր ուղղակի: Առավել ևս, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, եթե 200-250 զինված ադրբեջանցի թեկուզ 100-150 մետր փորձեր առաջ շարժվել Հայաստանի սահմանների ուղղությամբ, դրանցից 249-ը արդեն շանսատակ արված կամ գերված կլինեին:

Այն, որ նիկոլ փաշինը դիմում է ՀԱՊԿ-ին, առավել քան բացահայտ ինքնախոստովանական ցուցմունք է առ այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, ի՛ր իսկ մեղքով ձևավորված նոր սահմանագոտին թշնամական ոտնձգություններից պաշտպանելու համար կես տարի շարունակ բացարձակապես ո՛չ մի բան չի արել, ո՛չ մի:

...Այդ դեռ երեկ էր անհրաժեշտ «ժամ առաջ» հեռացնել սրանց, վաղը անդառնալի ուշ է լինելու:

Ի դեպ, ՌԴ նախագահի մամլո խոսնակը հայտարարեց, որ ՀՀ ղեկավարությունից օգնության դիմում չի եղել։ Սա էլ այսպես։

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը