Քաղաքական

14.05.2021 13:23


Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Քննարկվել է նաև սահմանների հարցը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Քննարկվել է նաև սահմանների հարցը

Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ին ուշ երեկոյան, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ ՎլադիմիրՊուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև: Հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստորեն պահպանելու անհրաժեշտությունը։

Ռուսական կողմից հաստատվել է՝ Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման: Նիկոլ Փաշինյանը, երախտագիտություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, արտահայտվել է կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի վերականգնման հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին:

Աղբյուրը` pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը