Պատասխանելով այն հարցին, թե ի վերջո իշխանությունն ընդունու՞մ է երկխոսություն սկսելու՝ Հայ ազգային կոնգրեսի առաջարկը և պատրաստվու՞մ է արդյոք համապատասխան պատվիրակություն ձևավորել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է. «Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է և մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է: Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին և ոչ թե իշխանություն-ընդդիմություն գործակցությանը, որի իրականացման՝ աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, և որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաև ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված նոր ձևաչափերը: Կարծում եմ՝ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների վերաբերյալ հասցեական քննարկումների ու մոտեցումների ճշգրտմանն ուղղված գործելաոճն է միայն, որ կարող է դրական և ընդունելի արդյունքների հանգեցնել մեր ժողովրդի համար:
Մենք շարունակում ենք հանուն Հայաստանի առաջընթաց զարգացման՝ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու մեր ջանքերը՝ կարևորելով հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը: Այս տեսանկյունից կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են արդյունավետ աշխատել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում և Հայ ազգային կոնգրեսի հետ՝ գործադիր իշխանության կառույցներում և Ազգային ժողովում հանդես գալով ՀԱԿ-ի բոլոր իրականանալի և «հանուն» առաջարկներն առաջ տանողի դերում»:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պատասխանը ՀԱԿ–ին