Թշնամին Սև լճի հատվածում շուրջ 50 զինտեխնիկա է կենտրոնացրել և մեծ թվով զորք կուտակել, Սյունիքում արդեն կամավորական ջոկատներ են կազմվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թշնամին, որը 2 օր առաջ ներխուժել է ՀՀ տարածք, ավելի քան մարտական է տրամադրված, տեղեկացանք, որ Սև լճի հատվածում շուրջ 50 զինտեխնիկա են կենտրոնացրել՝ լճի ողջ երկայնքով, և մեծ թվով զորք կուտակել։Սյունիքում արդեն կամավորական ջոկատներ են կազմվում, քանի որ բանակի հետ հույսեր չեն կապում։
Սակայն պարզվում է՝ մարզային իշխանություններին դեռևս մեկ շաբաթ առաջ են տեղեկացրել լճի տարածքում հակառակորդի շարժի մասին, անգամ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ լճի հատվածից արված տեսանյութն էր շրջանառվել համացանցում։ Մինչդեռ Սյունիքի մարզպետարանն իր պաշտոնական էջով խրոխտ հերքում էր տարածել և «վստահեցրել», որ իրավիճակը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ»:
Թշնամին Սև լճի հատվածում շուրջ 50 զինտեխնիկա է կենտրոնացրել և մեծ թվով զորք կուտակել, Սյունիքում արդեն կամավորական ջոկատներ են կազմվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թշնամին, որը 2 օր առաջ ներխուժել է ՀՀ տարածք, ավելի քան մարտական է տրամադրված, տեղեկացանք, որ Սև լճի հատվածում շուրջ 50 զինտեխնիկա են կենտրոնացրել՝ լճի ողջ երկայնքով, և մեծ թվով զորք կուտակել։ Սյունիքում արդեն կամավորական ջոկատներ են կազմվում, քանի որ բանակի հետ հույսեր չեն կապում։