Ֆրանսիան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի՝ ՄԱԿ ԱԽ-ի միջոցով կարգավորման օգտին. Ելիսեյան պալատ
Ելիսեյան պալատը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ելիսեյան պալատը, մասնավորապես, ընդգծել է. «Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայերեն գրառում է կատարել:
«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,-գրել է Ֆրանսիայի առաջնորդը: