«Անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն ՀԱՊԿ դրույթների և կանոնակարգի համաձայն». ՀԱՊԿ-ում արձագանքել են Սյունիքում ստեղծված իրավիճակին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
Ինչպես փոխանցում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, կազմակերպությունում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը:
«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:

Աղբյուրը՝ tert.am