Աշխարհ

13.05.2021 22:10


Վրաստանը կարող Է մի քանի շաբաթ անց բացել ցամաքային սահմանները

Վրաստանը կարող Է մի քանի շաբաթ անց բացել ցամաքային սահմանները

Վրաստանի իշխանությունները պլանավորում են ցամաքային սահմանները բացել մի քանի շաբաթ անց: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարի կանխատեսումներով, հենց այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, կավարտվի կորոնավիրուսի երրորդ ալիքը: «Ցամաքային սահմանների անվտանգ բացումը հիմնական խթաններից մեկն Է զբոսաշրջության համար: Ցամաքային սահմանների բացումն ընդհանուր առմամբ պլանավորվում Է, բայց ժամանակի տեսակետից այն կարող Է համընկնել երրորդ ալիքի ավարտվելու հետ:

Հավանաբար, դա առաջիկա մի քանի շաբաթվա հարց Է»,-Տուռնավան ասել Է լրագրողներին: Վրաստանի իշխանությունները ցամաքային սահմանները փակել են, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դրա հետ մեկտեղ ՌԴ քաղաքացիները կարող են Վրաստանում հայտնվել օդային ճանապարհով: Վրացական իշխանությունների ներկայացուցիչները հաղորդել են, որ համավարակի պայմաններում օդային ճանապարով ժամանող զբոսաշրջիկների առողջական վիճակի վերահսկումն ավելի հեշտ Է, քան ցամաքային: Վրաստանը սահմանակից Է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, հաղորդել Է Sputnik-ը:

Այս խորագրի վերջին նյութերը