Թշնամին ու մենք դեմ դիմաց ենք. դիրքերում պատմում են, թե ինչ է կատարվում Վերիշենի բարձունքում (տեսանյութ)
Սև լիճը գտնվում է թշնամու վերահսկողության ներքո և առաջին բանակային կորպուսը իրավիճակը վերահսկում է, նրանք պատրաստ են ցանկացած սցենարի:Tert.am-ի հետ զրույցում կորպուսի զինվորականները ցույց են տալիս՝ ինչ հեռավորության մասին է խոսքը և որտեղ է տեղակայված ադրբեջանական կողմը:
«Թշնամին ու մենք դեմ դիմաց ենք: Իրենք հիմա Սև լճի ամբողջ տարածքում են և բլրից սկսած իրենց զորքերն են: Բոլորս այստեղ կանգնած ենք և սպասում ենք հետագա զարգացումներին, հիմա այստեղ սպասողական իրավիճակ է»,-ասաց զինվորականը:
Զինվորականները նաև նշեցին, թե քանի կիլոմետր են թշնամիները առաջ եկել:
«Սև լիճը այս ճանապարհից 5 կիլոմետր է հեռու, իրենք արդեն այդքան իջել են ու հետ չեն գնում, 3 կմ օդային հաշվարկներով է ասվում երևի, բայց ճանապարհային առումով 5 կմ-ից ավելի է, մոտ 6 կմ: Վերիշենից էլ օդայինով 2 կմ»,-նշեց զինվորականը:
Թշնամին ու մենք դեմ դիմաց ենք. դիրքերում պատմում են, թե ինչ է կատարվում Վերիշենի բարձունքում (տեսանյութ)
Սև լիճը գտնվում է թշնամու վերահսկողության ներքո և առաջին բանակային կորպուսը իրավիճակը վերահսկում է, նրանք պատրաստ են ցանկացած սցենարի: Tert.am-ի հետ զրույցում կորպուսի զինվորականները ցույց են տալիս՝ ինչ հեռավորության մասին է խոսքը և որտեղ է տեղակայված ադրբեջանական կողմը: