«Ալիևը Երևան էլ կհասնի ոչ թե այն պատճառով, որ այդքան խելացի է, լավ ռազմավար է, այլ, որովհետև Հայաստանի գլխին փթիր է նստած». Արմինե Ադիբեկյան
Մինչ իշխանության ներկայացուցիչները երեկվանից հայտարարում են, թե «Սյունիքում տեղի ունեցողը մեդիատեռոր է, մի քանի ծախված լրատվամիջոցների ձեռքի գործ», ադրբեջանցիները եկել ու հարմարավետ տեղավորվել են հայկական դիրքերին շատ մոտ՝ նշանառության տակ պահելով բազմաթիվ գյուղեր։ Այնուհետև, երբ Պաշտպանության նախարարությունը հաստատեց լուրը, իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետը, հայտարարեցին, թե իբրև ադրբեջանցի զինվորները մոլորվել են և շատ «պատահական» իրենց դիրքերը թողել առաջ են եկել, այն էլ՝ 3 կիլոմետր։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ լրատվամիջոցները բարձրաձայնում են այս կամ իրադարձությունը, փորձելով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, որից հետո այդ ամենը իշխանության ներկայացուցիչների կողմից որակվում է՝ որպես մեդիատեռոր։
168.am–ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի և դրա վերաբերյալ իշխանության արձագանքի մասին, նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը վերջին երեք տարիների ընթացքում մեկ ճիշտ բան է ասել, որ Հայաստանում մեդիատեռոր է իրականացվում, որի հեղինակը հենց Փաշինյանն ու իր վարչակազմն են։
«Մի քանի ամիս առաջ, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Ներքին Խնձորեսկ, և ես անձամբ տեղի բնակիչներից տեղեկատվություն ստանալուց հետո այն հրապարակեցի, նույն Ներքին Խնձորեսկի գյուղապետը և ամբողջ քայլականները հայտարարեցին, թե մենք հասարակությանը խուճապի ենք մատնում։ Այս ամենից անցնում է վեց ժամ, ու նույն գյուղապետը ասում է, թե ադրբեջանցիները 50 մետրի վրա են։ Նույնը տեղի ունեցավ Շուռնուխում, Դավիթ Բեկում, հիմա նույնը տեղի է ունենում Իշխանասարում ու Սև լճի տարածքում։ Այս ամենը ես գնահատում եմ՝ որպես պետական մասշտաբով դիվերսիա՝ ուղղված հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ։ Մարդիկ հետևողականորեն, համառորեն, սկզբունքորեն ժամանակ են ձգձգում, որպեսզի ադրբեջանցիները կարողանան տեղավորվել, դիրքավորվել, լավ նստեն, հետո ասեն՝ փաստորեն եկան մեր տարածք»,-նշեց Արմինե Ադիբեկյանը։
Ըստ փորձագետի, եթե ժամանակին Պաշտպանության նախարարությունն այդ հատվածներում տեղակայեր զորքեր, հրավիրեին ռուս խաղաղապահներին, ապա ամեն ինչ այսպես չէր լինի։ Նա կարծում է, որ ռուս խաղաղապահները նույնիսկ այդ տարածքներում ոտք չեն դրել։
«Ես որևէ քաղաքակիրթ բառ չեմ գտնում՝ բնորոշելու Սյունիքի մարզպետին, քայլական պատգամավորներին ու առահասարակ իշխանության այն ներկայացուցիչներին, որոնք հայտարարում են, թե ադրբեջանցիները պատահաբար են հայտնվել հայկական դիրքերին մոտ, ու պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար։ Ինքս այս պահին նորմալ բան չեմ կարող կիրառել, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն չէ, ես չգիտեմ՝ սա ինչ է։ Այս պարագայում ինձ միայն մեկ հարց է հուզում՝ ինչո՞վ են Փաշինյանին շանտաժ անում թուրքերը, որ նա այսպես հետևողականորեն կատարում է նրանց ցանկացած քմահաճույք, սա ախր փողի թեմա չէ, այստեղ լուրջ «կլյուչոկ» կա, որի վրա նրանք Փաշինյանին բռնել են ու ինչպես ուզում՝ պարացնում են։ Աշխարհում չկա այնպիսի չափի փող, որի դիմաց կարելի կլիներ այսպես վերաբերվել սեփական երկրին ու ժողովրդին»,-հավելեց Ա. Ադիբեկյանը։
Նրա բնորոշմամբ, Ալիևը «Զանգեզուրը վերցնելու» իր հայտարարություններն ի կատար ածելու ճանապարհին է, և նա այդ ճանապարհով գնում է ոչ թե նրա համար, որ լավ ռազմավար է, այլ, որովհետև Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։
«Ալիևը Սյունիքն էլ կունենա, ամբողջությամբ կմիացնեն Ադրբեջանին, Սևանա լիճն էլ կվերցնեն, Երևան էլ կգան՝ կհասնեն ոչ թե այն պատճառով, որ Ալիևն այդքան խելացի է, հզոր է, լավ ռազմավար է, այլ, որովհետև Հայաստանի գլխին փթիր է նստած»,-եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տելեգրամյան ալիքները և տեղական լրատվական որոշ կայքեր գրել էին, որ Սյունիքում լարված իրավիճակ է, թշնամին անցել է Իշխանասարը և տեղակայվել Վերիշենի ուղղությամբ։ Այդ մասին լուրերը հաստատեցին նաև Գորիսի փոխքաղաքապետը, Վերիշենի համայնքապետը։ Այնուհետև լուրը հաստատեցնաև Պաշտպանության նախարարությունը։