Պարզվում է՝ ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, նույն ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արդար Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Պողոսյանն այդ կուսակցությունում միակը չէ, ով Ազատության հրապարակում հավաքված բազմահազար մարդկանց հասցեին հնչեցնում է ծայրաստիճան վիրավորական հայտարարություններ:
Մեր նախորդ հրապարակմամբ ներկայացրելէինք, թե իրականում ինչն է Սամվել Պողոսյանի ակտիվության պատճառը, կամ, ընդհանրապես, ով է Սամվել Պողոսյանը:
Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում հավաքված և «Հայաստան» դաշինքին սատարող բազմահազար մարդկանց, որոնց թվում նաև Նիկոլի իշխանության քայլերի պատճառով սեփական տունը վտանգած սյունեցիները, տնավեր դարձած հադրութցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիներն ու շուշեցիները, Սամվել Պողոսյանն անվանել էր «անհայրենիք քոչվորներ», որոնք «Հայաստանը վերածելու են Խեռոսիմայի», և, որ ինքը «արնախում քոչվոր ցեղերին տալու Հայրենիք չունի»:
«Արդար Հայաստան» դեռևս չգրանցված կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն իր հայտարարություններով այնքան էլ հետ չի մնացել իր նորաթուխ կուսակցից. նա մայիսի 9-ի իր գրառմամբ հայտարարել է, որ Ազատությանհրապարակումգտնվածները, ոչավել, ոչպակաս… պղծելենայն:
Կրկնում ենք՝ Նիկոլի իշխանության քայլերի պատճառով սեփական տունը վտանգած սյունեցիները, բոլոր քաղաքապետներով հանդերձ, ըստ Երևանի «Մովսես Խորենացի» համալսարանի շրջանավարտ, փողկապ-շքերթների սիրահար, իսկ վերջին շրջանում՝ Նիկոլի նախագծերի մաս կազմող և անհամբեր ինչ-որ պաշտոնի տենչացող Նորայր Նորիկյանի դատողության, սրբապիղծ են, տնավեր դարձած մատաղիսցիները սրբապիղծ են, հադրութցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիներն ու շուշեցիները պղծել են Ազատության հրապարակը՝ ըստ «Արդար Հայաստանի» «չգրանցված» նախագահի:
Թե ով է ընդունակ հերոսական սյունեցիներին կամ սեփական հայրենիքի ու արժանապատվության համար պայքարող մարդկանց անվանել սրբապիղծ՝ թողնենք, թող ընթերցողը դա ասի:
Ամփոփելով՝ փաստենք, որ սույն պարոնները դեռ քաղաքական ասպարեզ չմտած՝ հայտնվեցին պատմության աղբանոցում՝ լավագույնս ապացուցելով, որ իրենց հիմնական առաքելությունը ոչ թե «արդար Հայաստանի կառուցումն է», այլ Նիկոլի՝ կա՛մ մեկանգամյա, կա՛մ բազմանգամյա գործածման նախագիծ-գործիք հանդիսանալը: Իսկ թե ինչ են անվանում նման գործիքներին՝ կրկին թող ասի ընթերցողը:
Սյունեցիները՝ սրբապիղծնե՞ր. «բլթոց»՝ Նորայր Նորիկյանից
Պարզվում է՝ ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, նույն ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արդար Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Պողոսյանն այդ կուսակցությունում միակը չէ, ով Ազատության հրապարակում հավաքված բազմահազար մարդկանց հասցեին հնչեցնում է ծայրաստիճան վիրավորական հայտարարություններ:
Մեր նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք, թե իրականում ինչն է Սամվել Պողոսյանի ակտիվության պատճառը, կամ, ընդհանրապես, ով է Սամվել Պողոսյանը:
Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում հավաքված և «Հայաստան» դաշինքին սատարող բազմահազար մարդկանց, որոնց թվում նաև Նիկոլի իշխանության քայլերի պատճառով սեփական տունը վտանգած սյունեցիները, տնավեր դարձած հադրութցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիներն ու շուշեցիները, Սամվել Պողոսյանն անվանել էր «անհայրենիք քոչվորներ», որոնք «Հայաստանը վերածելու են Խեռոսիմայի», և, որ ինքը «արնախում քոչվոր ցեղերին տալու Հայրենիք չունի»:
«Արդար Հայաստան» դեռևս չգրանցված կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն իր հայտարարություններով այնքան էլ հետ չի մնացել իր նորաթուխ կուսակցից. նա մայիսի 9-ի իր գրառմամբ հայտարարել է, որ Ազատության հրապարակում գտնվածները, ոչ ավել, ոչ պակաս… պղծել են այն:
Կրկնում ենք՝ Նիկոլի իշխանության քայլերի պատճառով սեփական տունը վտանգած սյունեցիները, բոլոր քաղաքապետներով հանդերձ, ըստ Երևանի «Մովսես Խորենացի» համալսարանի շրջանավարտ, փողկապ-շքերթների սիրահար, իսկ վերջին շրջանում՝ Նիկոլի նախագծերի մաս կազմող և անհամբեր ինչ-որ պաշտոնի տենչացող Նորայր Նորիկյանի դատողության, սրբապիղծ են, տնավեր դարձած մատաղիսցիները սրբապիղծ են, հադրութցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիներն ու շուշեցիները պղծել են Ազատության հրապարակը՝ ըստ «Արդար Հայաստանի» «չգրանցված» նախագահի:
Թե ով է ընդունակ հերոսական սյունեցիներին կամ սեփական հայրենիքի ու արժանապատվության համար պայքարող մարդկանց անվանել սրբապիղծ՝ թողնենք, թող ընթերցողը դա ասի:
Ամփոփելով՝ փաստենք, որ սույն պարոնները դեռ քաղաքական ասպարեզ չմտած՝ հայտնվեցին պատմության աղբանոցում՝ լավագույնս ապացուցելով, որ իրենց հիմնական առաքելությունը ոչ թե «արդար Հայաստանի կառուցումն է», այլ Նիկոլի՝ կա՛մ մեկանգամյա, կա՛մ բազմանգամյա գործածման նախագիծ-գործիք հանդիսանալը: Իսկ թե ինչ են անվանում նման գործիքներին՝ կրկին թող ասի ընթերցողը:
Աղբյուրը՝ lurer.com