Լրահոս

13.05.2021 11:25


19 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

19 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 267 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 217-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5341-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 674 է, ընդհանուր առողջացածներինը՝ 206 752, փաստացի բուժվողներինը՝ 8124: Մեկ օրում արվել է 3723 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 026 974 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը