Աշխարհ

13.05.2021 11:07


Հակամարտության սրման սկզբից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ առնվազն 1600 հրթիռ է արձակվել

Հակամարտության սրման սկզբից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ առնվազն 1600 հրթիռ է արձակվել

Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 1600 հրթիռ: Այս մասին հայտարարել է իսրայելական բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դրանցից շուրջ 400-ը ընկել է հենց անկլավի ներսում, «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետությունը առաջվա պես 90% է, ավելացրել է նա:

Թել Ավիվը, իր հերթին, սրման սկզբից ի վեր գրոհել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի շուրջ 600 ռազմական թիրախ:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը