Մեկնաբանություն

13.05.2021 11:52


նիկոլի «ապագա կա»-ն սաստիկ բլթոցով ջրասույզ եղավ Սև լճում

նիկոլի «ապագա կա»-ն սաստիկ բլթոցով ջրասույզ եղավ Սև լճում

Մայիսի 12-ին Սյունիքի մարզի Իշխանասարի հարևանությամբ, Սև լճի հատվածում ծավալված իրադարձություններն ու դրանց շաղկապված զարգացումները եկան բացեիբաց ապացուցելու ամենից առաջ այն, որ նիկոլ փաշինի ու նրա ուսապարկերի հետ բացարձակապես ոչ մի ապագա չկա՛ և չի էլ կարող լինել: Դրանց ասած «ապագա»-ն Հայաստանի կործանումն է, Հայաստանի քաղաքացիների կոտորածը, երկիրը կտոր-կտոր, արդեն՝ «բանակցությունների միջոցով, դիվանագիտական եղանակով» թուրքին ու թուրք-ադրբեջանցիներին տալը: Այդ չարաղետ թյուրիմացությունների հետ իբր ի՞նչ մի «ներկա» կա, որ մի հատ էլ ի՛նչ ապագա լինի:

Այնպես որ, նիկոլ փաշինի ու նրա մանկլավիկների նախընտրական՝ «ապագա, կա ապագա» տավտոլոգիական կարգախոսը սաստիկ բլթոցով ջրասույզ եղավ ու խեղդվեց Սև լճում:

Ըստ էության, ի՞նչ է տեղի ունեցել: Իսկ տեղի է ունեցել այն, որ ադրբեջանական զինուժի հրոսակախումբը Սյունիքի մարզի Սիսիանի տարածքի Իշխանասարին մերձակա Սև լճի հատվածում, ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք՝ չհանդիպելով ոչ մի դիմադրության, առաջ է շարժվել 3,5 կիլոմետր ու դիրքավորվել: Չի հնչել ոչ մի կրակոց, ինչպես երեկ, իրենց «կոտորելով», պնդում էին Հայաստանի, չգիտես ինչու՝ պաշտպանության համարվող նախարարությունը, նիկոլին սպասարկող ու նրա «անձնական անվտանգության ծ»-ն («աած») և ինքը՝ գերագույն կապիտուլյանտն ու հողատուն:

Ո՞րն էր Հայաստանի իշխանությունը զավթած նիկոլ փաշինի և նրա «իշխանության» արձագանքը: Այն խիստ գունագեղ էր, կարելի է ասել՝ թավշիշխանական բոլոր օղակների ակտիվ ներգրավմամբ: Նախ, նիկոլ փաշինի «իշխանությունը» փորձեց հանրությունից թաքցնել եղելությունը: Դա չստացվեց, Սև լճի տարածքում կատարվածի մասին տեղեկություններն սկսեցին հեղեղի նման տարածվել ու շրջանառվել: Ապա ՊՆ, ԱԱԾ, Սյունիքի մարզպետարան, Անդո Քոչարյան (ԱԺ) շղթայի հակասական «հերքումներով» ու հայտարարություններով մոլորության մեջ գցել ու շփոթ առաջացնել հանրային ընկալման դաշտում: ՊՆ-ն իբր թե «հերքեց»՝ նշելով, թե մարտեր չեն եղել, զոհեր, վիրավորներ չկան, բայց գործնականում հաստատեց, որ թուրքերը (ադրբեջանական) Հայաստանի տարածք են ներխուժել ու նկատելի առաջ շարժվել: ԱԱԾ-ն ընդհանրապես, սկսեց փրփրաբերան «շանթուորոտ» արձակել «լուր տարածողների» ուղղությամբ, էն մյուսը, առանց երկար-բարակ անելու, հայտարարեց, թե՝ «ամեն ինչ սութ ա», «մոլորվել են ադրբեջանցիները», չգիտես է՛լ ինչ: Չնայած «իշխանության» խմբոնի մեկ այլ անդամ խուճապահար զանգել էր Ռուսաստանի ԱԳ նախարարին, իսկ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանն էլ, «դեպքի վայր» մեկնելու փոխարեն, Երևանում նստած, լրատվամիջոցներին ասում էր, թե «քաղաքական շահարկումներ են անում», ֆլան-ֆստան:

Նիկոլակիցներից աշխատում էին հետ չմնալ նաև աղանդավորազոմբիական մասսայի ուղեղի մնացորդները «լվացող» կռապաշտական զոմբիաքարոզչամիջոցները: Ցայտուն նմուշ է այն, որ արագորեն վազել էին Սև լճից ու Իշխանասարից 15-17 կմ հեռավորության վրա գտնվող և Իշխանասար կոչվող գյուղ և ասում էին, թե՝ գյուղում ամեն ինչ հանգիստ է:

Ուշ երեկոյան, եթե չասվի՝ կեսգիշերին «մեյդան եկավ» կապիտուլյացիայի, աղետի, մահվան ու կորստի գլխավոր մարմնավորումը՝ նիկոլ փաշինը՝ իր հրավիրած «Անվտանգության խորհրդի» նիստով: Ու ի՞նչ ասաց: Ասաց, թե ադրբեջանական զինված ուժերի գործողությունները «անհանդուրժելի են Հայաստանի համար» (նաև՝ անընդունելի, նաև՝ որ դա «դիվերսիոն անցում է»): Մի քանի անգամ հատուկ շեշտեց, թե կրակոցներ, զոհեր, վիրավորներ չեն եղել: Այսինքն՝ անհանդուրժելի է, որ մի 3-4 կմ ՀՀ տարածք են օկուպացրել թուրքերը, կարևորը, որ դա առանց կրակոցների է եղել, «խաղաղորեն», էլի:

Հա, ու ի՞նչ է անում նիկոլ փաշինը... «հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է»:

Թշնամին վաղը կարող է մտնել, օրինակ, նիկոլ փաշինի՝ Երևանում զբաղեցրած կառավարական առանձնատների տարածք, դե, նրանք ինչ-որ քարտեզից-բանից կունենան, որ էդտեղով է իրենց «ջի-փի-էս»-ով սահմանն անցնում, ու նիկոլ փաշինը... բանակցելու է, դիվանագիտական եղանակներով: Կարևորը, որ առանց կրակոցների-բանի լինի:

Հա, ու ամենից կարևորը նիկոլ փաշինի համար այն է, որ կատարվածի ներքաղաքական շահարկումներ չլինեն: Շահարկումների, ստախոսության, ապատեղեկատվության ու մանիպուլյացիաների «գուրուն»՝ փաշինը, սրտնեղում է... շահարկումներից: Տեղով մեկ «ներքաղաքական շահարկում» ես, երկրաքա՛նդ, դո՞ւ ես դրանից խոսում:

Եթե ավելի լուրջ, ապա այս ամենը նիկոլ փաշինի կողմից ոչ միայն Արցախը, այլև Սյունիքի բնակավայրերը թեկուզ «կեսով» (Շուռնուխն, օրինակ), Գորիս-Կապան ճանապարհի մի զգալի հատված և ոչ միայն նշվածները ուղղակիորեն թշնամուն նվիրելու, այդ սրիկայությունն արդարացնելու, թշնամուն միջանցքներ տրամադրելու մասին ապուշություններ դուրս տալու հետևանք է:

Այս ամենը հետևանք է այն բանի, որ նիկոլ փաշինի իշխանությունը, նոյեմբերի 9-ից լծված է Հայաստանի վերջնական կործանումն ապահովելու, բանակի մնացորդները կազմաքանդելու, զինված ուժերի կառավարումը վերացնելու թշնամահաճո «գործին»: Հետևանք է այն բանի, որ Հայաստանի այսպես կոչված ուժային կառույցները կես տարի է, ինչ զբաղված են միայն մեկ բանով՝ նիկոլ փաշինի նստատեղի անվտանգությունն ու նրա հանցակիցների պարգևավճարային թալանը շարունակելու հնարավորությունն ապահովելով՝ հանուն նիկոլական լափամանից իրենց նետվող թուլափայի:

Այս ամենը հետևանք է այն բանի, որ նիկոլ փաշինի նման երկրաքանդը դեռ համարվում է ՀՀ իշխանություն:

Մնաց 38 օր: Բայց մնա՞ց: Գուցե Հայաստանին ավելի՞ քիչ օր է մնացել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը