Լրահոս

13.05.2021 10:26


Հերացու թունելից Խանջյան թունել տանող հատվածում հրդեհ է բռնկվել Mercedes-ում, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը

Հերացու թունելից Խանջյան թունել տանող հատվածում հրդեհ է բռնկվել Mercedes-ում, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը

Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Հակոբ Մաշչյանի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածի սկզբնամասում՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի վարորդ Ստեփան Ասոյանի հետ մարել են ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը։

Ըստ նախնակման տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ կատարելուց հետո։

Այս խորագրի վերջին նյութերը