Լրահոս

13.05.2021 07:09


Գեղարքունիքի մարզում 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ, կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ, կան վիրավորներ

Մայիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Մհեր Ղազարյանի վարած Հինո մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Գագիկ Վերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ վարորդներից Մ. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում:

Այս խորագրի վերջին նյութերը