Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացումը նկատել էին հայ խաղաղապահները, որոնց թույլ չի տրվել կրակ բացել և հակառակորդը մուտք է գործել ՀՀ տարածք. ռուս փորձագետը՝ Սյունիքի միջադեպի մասին
Старше Эдды տելեգրամյան ալիքում ռուս ռազմական փորձագետը կարճ վերլուծություն է հրապարակվել, թե ինչ է տեղի ունեցել այսօր Հայաստանում 159, 160 և 161 դիրքերում։ Հաղորդվում է, որ այնտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի խաղաղապահ զորախմբի զինվորները, որոնք Աֆղանստանում և Իրաքում գործուղման մեջ են եղել։
«Չեմ նշի թվային կազմն ու պատրաստվածությունը, ուղղակի ավելացնեմ, որ Հայոց բանակի ողջ բարձրագույն հրամանատարական կազմը, հատկապես գլխավոր շտաբը և թիկունքի ծառայությունը, արժեր բերել ռազմադաշտային տրիբունալի, այդ թվում նաև քաղաքական ղեկավարությանը»։
Տելեգրամյան ալիքում հիշեցրել են, որ մայիսի 12-ին վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն առաջ են շարժվել Սև լճի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Ռուս սահմանապահներ այնտեղ չկան, պաշտպանության գիծը հսկում է ՀՀ ՊՆ խաղաղապահ զորախումբը։
«Դիրքերի հրամանատարները զեկուցել են, որ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի կուտակում և պետական սահմանի ուղղությամբ նրանք առաջխաղացում ունեն։ Կրակ բացելու թույլտվություն են խնդրել: Ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ ամեն ինչ կարգին է և արգելել է կրակ բացել։ Ադրբեջանցիները խորացել են դեպի Հայաստանի տարածք, տեղակայվել ու վրաններ տեղադրել»։
Հաղորդվում է նաև, որ տեղեկատվությունը փոխանցվել է ռուս զինվորականներին, որոնք անմիջապես շարժվել են դեպի շփման գիծ։ Հայաստանի տարածքը լքելու առաջարկն ադրբեջանցիները մերժել են։
«Միևնույն ժամանակ Հայաստանում տարածվեցին լուրերը, թե ռուսները ոչինչ չեն անում, մենք անպաշտպան ենք, պետք է իսկական դաշնակիցների փնտրենք։ Ուզում եմ ասել, որ ծրագրված սադրանք է տեղի ունեցել և դրան մասնակցում էին ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ նրանց դաշնակիցները Հայաստանի ներսում։ Բայց գեղեցիկ պլանավորված խաղին երկու գործոն է խանգարել։ Հայ խաղաղապահները պատրաստվեցին մարտի՝ անցնելով շրջանաձև պաշտպանության, իսկ ռուսները կոշտ արձագանքեցին։ Օդ բարձրացվեց ավիացիան և պատրաստվում էին հարված հասցնել Սիսիանից՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի ուղղությամբ»։
Տելեգրամյան ալիքը տեղեկացրել է, որ արդյունքում սադրանքը ձախողվել է, ադրբեջանցիները լքել են Հայաստանի տարածքը, իսկ Երևանից չկարողացան մեղադրել Ռուսաստանին։
Հեղինակները չեն բացառում, որ նման գործողությունները կկրկնվեն, հատկապես եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին։

Աղբյուրը` Փաստինֆո