Կարծիք

12.05.2021 19:46


Մեր երկիրը նմանվել է մանկան, ում այսօր գլխատում են օրորոցում

Մեր երկիրը նմանվել է մանկան, ում այսօր գլխատում են օրորոցում
Սյունիքի այսօրվա դեպքերի ֆոնին պետական պաշտոնյաները սկսեցին հերքել իրականությունը և բացահայտ ստել: Մասնավորապես, Իշխանասարի գյուղապետը հայտարարեց, թե իբր ոչ մի ներխուժում չի եղել Սյունիքի տարածքում, հովիվները խաղաղ արածեցնում են անասուններին, կյանքն իր հունով ընթանում է, իսկ Սյունիքի մարզպետը հայտարարեց, որ ադրբեջանցիներն ոչ թե գրոհել են, այլ պարզապես մոլորվել են: Այստեղ ակամա հիշում եմ գերագույն-գլխավոր ստախոս և պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի անցյալ տարվա մեկնաբանությունը, երբ նա ասում էր, որ գուցե ադրբեջանցիներն ոչ թե հարձակվել են, այլ մոլորվել են հայկական տարածքում, իսկ հետո իրենց ՈՒԱԶ-իկի հետևից են եկել:
Ադրբեջանցիների <<մոլորվելու>> հետևանքով կորցրեցինք Արցախը, իսկ այժմ կանգնած ենք Սյունիքը կորցնելու վտանգի առաջ: Սա դավադրություն է:
Հարցը միայն Սյունիքը չէ. մենք Հայաստանն ենք կորցնում: Մենք հայրենիք ենք կորցնում: Ի՞նչը կարող է առավել սարսափելի լինել, քան պետություն կորցնելու վտանգը: Կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին` սթափվել վերջապես։ Մեր երկիրը նմանվել է մանկան, ում այսօր գլխատում են օրորոցում,բայց մենք այդ երեխայի 20-ամյակը նշելու պլաններ ենք կազմում, մինչդեռ նրան հենց այսօր փրկել է պետք: Առաջարկում եմ երկրի անվտանգությունն կայունացնել, հետո միայն մտածել աթոռների և իշխանության մասին: Պահել, պաշտպանել հողը, որպեսզի աթոռը դնելու տեղ լինի։
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը