Թշնամին մեծաթիվ զորք է կուտակել նաև Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում․ դիրքապահ զինվորներն ասել են բնակիչներին
Այսօր ադրբեջանական կողմը մեծաթիվ զորք է կուտակել Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում, ակտիվություն է նկատվում։
«Զինվորներից զանգեցին, ասացին՝ կուտակումներ կան, իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, մերոնք էլ են առաջանում, ահագին զորք է բարձրացել»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մեկը։
«Անվտանգության առումով՝ ավելի լավ է ոչինչ չասեմ, այս իշխանություններից, այս երկրից այլեւս բան չեմ հասկանում։ Պատերազմից հետո սա արդեն երկրորդ անգամն է, որ մեծաթիվ զորք են կուտակում»,-հավելեց նա։
Ավելի վաղ կայքը գրելէր, որ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաեւ Վարդենիսում։
Թշնամին մեծաթիվ զորք է կուտակել նաև Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում․ դիրքապահ զինվորներն ասել են բնակիչներին
Այսօր ադրբեջանական կողմը մեծաթիվ զորք է կուտակել Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում, ակտիվություն է նկատվում։
«Զինվորներից զանգեցին, ասացին՝ կուտակումներ կան, իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, մերոնք էլ են առաջանում, ահագին զորք է բարձրացել»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մեկը։
«Անվտանգության առումով՝ ավելի լավ է ոչինչ չասեմ, այս իշխանություններից, այս երկրից այլեւս բան չեմ հասկանում։ Պատերազմից հետո սա արդեն երկրորդ անգամն է, որ մեծաթիվ զորք են կուտակում»,-հավելեց նա։
Ավելի վաղ կայքը գրել էր, որ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաեւ Վարդենիսում։