«Նորմալ մտածող մարդը Նիկոլին չի ընտրի, որովհետև ով ընտրեց Նիկոլին, ստորագրում է, որ ինքն է սպանել այդ 5000 տղուն». Արեն Ապիկյան (տեսանյութ)
«Ադեկվատ, նորմալ մարդիկ արդեն վաղուց հիասթափվել են Նիկոլ Փաշինյանից, և եթե իրենք այս ընտրություններին չքվեարկեն Ռոբերտ Քոչարյանի օգտին կամ այլ ուժերի, իրենք Նիկոլ Փաշինյանին ձայն չեն տա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը:
Ըստ նրա՝ եթե ընտրողը գնա և քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, ապա նա ստորագրում է այն ամենի տակ, ինչ Նիկոլ Փաշինյանն արել է վերջին 3 տարիների ընթացքում. «Նորմալ մարդիկ դա գիտակցում են, որովհետև եթե 2018 թվին, երբ իրենք ընտրում էին Նիկոլ Փաշինյանին, իրենք չգիտեին՝ ինչ աղետի է բերելու Նիկոլ Փաշինյանի կառավարությունը. Շատերը չգիտեին, իրենք իրոք ուզում էին՝ լավ փոփոխություն լիներ մեր երկրում, և ես չեմ կարող իրենց մեղադրել…
Հիմա նորմալ մտածող մարդը չի կարող գնա ընտրի Նիկոլին, որովհետև ով ընտրեց Նիկոլին, ինքը ստորագրում է, որ ինքն է սպանել այդ 5000 տղուն, ինքն է բերել բոլոր աղետները…»:
Անդրադառնալով քարոզարշավին՝ Արեն Ապիկյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը նաև օգտագործելու է որդու՝ Աշոտ Փաշինյանի, աշխատանքը՝ գարեջուր վաճառելը.
«Դա նորմալ աշխատանք է, և ես այդտեղ պրոբլեմ չեմ տեսնում, ես պրոբլեմը տեսնում եմ նրանում, որ դա անպայման Փաշինյանի կողմից օգտագործվելու է այս քարոզարշավի ընթացքում: Ինքն ասելու է՝ տեսեք, իմ տղան գնացել մատուցող է աշխատում, իսկ նախկինների տղաները Բենթլիներ են քշում, կտեսնեք…»: