Քաղաքական

12.05.2021 12:51


Սահմանային լարվածություն Սյունիքում (լրացված)

Սահմանային լարվածություն Սյունիքում (լրացված)

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այս պահին մարտեր են ընթանում Սյունիքի մարզի՝ Իշխանասարի ուղղությամբ:

Շուրջ կես ժամ առաջ հակառակորդը հարձակում է նախաձեռնել:

Հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը, ինչպես նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը մեր զանգերին չպատասխանեցին:

***

Հայաստանի ՊՆ-ն մարտական պատրաստության թիվ 1 ատիճանի է բերվել:

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Սյունիքի և Վայոց ձորի սահմանային հատվածներում հակառակորդը զորք է կուտակում այս պահին՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:

***

3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել:

Վանաձոր քաղաքի (ДУЦ) զորամասին «տագնապ» հրամանով այս պահին բարձրացնում են դիրքեր:

Հայկական կողմը ևս ի պատասխան թշնամու առաջխաղացման սկսել է զորք կուտակել:

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գորիսի, Կապանի ու Մեղրիի արական սեռի բնակիչներին հրահանգվել է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում կամավորագրվելու համար:

***

Ինչպես և կանխատեսում էինք մեր` Հայերիս թշնամին` թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու, ի դեպ ասեմ Սև լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիևանիկոլական քարտեզներով։

Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը, ի դեպ ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին:

Փոխարեն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ և սուտ հայտարարություններ տարածելուն լավ կլիներ ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացվող խնդիրներին ականջ դնեիք, ամոթի զգացում ունեցեք...

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

***

Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց։

ՀՀ ՊՆ

***

Hraparak-ը գրում է, որ Լուսակերտի զորամասից այս պահին զորք են տանում Սյունիք՝ օգնության։

Մարտական պատրաստվածության թիվ մեկ հրաման են տվել։

***

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։

Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։

Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը։

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից

***

Գիշերը ադրբեջանցիները մեծ զորքով եկել են Իշխանասար. մեր տղաների հենակետը ընկել է շրջափակման մեջ. Սյունիքի նախկին մարզպետ

Վահե Հակոբյանի
խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը