Լրահոս

12.05.2021 12:05


Կենտրոնի թաղապետի տեղակալին ու թաղապետարանի աշխատակցին մեղադրանք առաջադրվեց

Կենտրոնի թաղապետի տեղակալին ու թաղապետարանի աշխատակցին մեղադրանք առաջադրվեց

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանին եւ թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանին, որոնց մասնակցությամբ երեկ՝ մայիսի 11–ին, թաղապատերանում ծեծկռտուք էր եղել, մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։

Արմեն Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով, իսկ միջադեպի մյուս մասնակցին՝ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասի (խուլիգանությունը, որի զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:

Նշենք, որ երեկ՝ առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ:

NEWS.am-ը տեղեկացել էր, որ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը գտնվում է արձակուրդում։

Մեզ հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասել էր, որ դեպքի մանրամասներին չի տիրապետում եւ հրաժարվել էր մեկնաբանություն տալ։

Այս խորագրի վերջին նյութերը