Լրահոս

12.05.2021 11:09


21 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 354 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

21 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 354 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 950-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5322-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 403 է, ընդհանուր առողջացածներինը՝ 206078, փաստացի բուժվողներինը՝ 8550: Մեկ օրում արվել է 3892 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 023 251 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը