Վարչապետի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը․ ամենամեծ պարգևավճարները տրվել են պատերազմից հետո
ՀՀ վարչապետի աշխատակազմում 2020թ․ ընթացքում 363 178 700 դրամի պարգևավճար է վճարվել։ Ընդ որում, որոշ աշխատաիկիցներ իրենց աշխատավարձը գերազանցող պարգևավճարներ են ստացել։
Նման բացահայտւմ է արել ՀՀ Հաշվեքննիչ պալատը` վարչապետի աշխատակազմի 2020թ–ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ի պետբյուջեի կատարման հաշվեքննության արդյունքում։
Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմին 2020 թ–ին «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է 2 566 055 800 դրամ, որի շուրջ կեսը` 1 234 181 400 դրամը` որպես աշխատավարձ, 363 178 700–ը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր նպաստներ ու սոցվճարներ և այլն։
Հետաքրքրական է, որ ամենամեծ պարգևավճարները տրվել են դեկտեմբերին, երբ 500 աշխատակցի վճարվել է 235 441 900 դրամ։
Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերին 504 աշխատողների վճարվել է 56 735 900 դրամ։
Հենց դեկտեմբերյան պարգևավճարների այս չափն էլ, ամենայն հավանականությամբ, գրավել է նաև հաշվեքննողների ուշադրությունը։ Իսկ արդեն մանրակրկիտ հաշվարկը պարզել է, որ վարչապետը որոշել է որոշ աշխատակիցների պարգևատրել իրենց աշխատավարձը գերազանցող գումարներով։
«Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից հատկացված պարգևատրման ժամանակ ՀՀ վարչապետի` 2020 թվականի դեկտեմբերի 25–ի թիվ 1428-Ա որոշմամբ բարեխիղճ աշխատանքի համար խրախուսված որոշ աշխատակիցների պարգևատրման գումարը գերազանցել է մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը»,–ասված է հաշվեքննության մեջ:
Հաշվեքննության հեղինակները միաժամանակ արձանագրում են, որ վարչապետի այս որոշումը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին։
Հաշվեքննությունը փաստում է, որ այդ օրենքի 22–րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և/կամ որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով»:
Վարչապետի աշխատակազմում, սակայն, ՀՊ–ի այս դիտարկման հետ չեն համաձայնում` բացատրելով, որ վարչապետի հիշյալ որոշման մեջ հղում է արվել օրենքի ոչ թե 22–րդ հոդվածի 10-րդ մասին, ինչպես նշել է ՀՊ–ն, այլ 6-րդ հոդվածի 6-րդ մասին, այսինքն` աշխատավարձը գերազանցող պարգևավճարը տրվել է ոչ թե «հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի» համար, այլ «բարեխիղճ աշխատանքի», հետևաբար, այդ պարգևատրման չափը սահմանափակված չէ։
Պարգևավճարների չափերից բացի, հաշվեքննության արդյունքում նաև պարզվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանով հաստատված 700 հաստիքից 143-170–ը 2020թ–ի ընթացքում համալրված չեն եղել։
Արդյունքում` 700 աշխատակցի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդից վճարումներն իրականացվել են 530-557 աշխատակցի։

Աղբյուրը՝ Սպուտնիկ Արմենիա