Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 850 հրթիռ. իսրայելական Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել
Մայիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում Գազայի հատվածից մոտ 850 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Հրթիռային հարձակումների թիրախներ են դարձել հիմնականում քաղաքացիական և ռազմական թիրախները, բնակելի տարածքները: Հրթիռակոծության պատճառով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ 5 րոպեից էլ պակաս ժամանակահատվածում 137 հրթիռ է արձակել Իսրայելի հարավային ուղղությամբ:
Իսրայելական 7-րդ ալիքի տեղեկություններով՝ հրթիռակոծման սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:
Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածում գտնվող շենքերից մեկի վրա ավիահարվածի հետևանքով չեզոքացվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական հետախուզության երկու ղեկավար, հայտնել է ՀԱՄԱՍ-ի մամուլի ծառայությունը:
Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ ավիահարվածների հետևանքով սպանվել են ռազմական հետախուզության անվտանգության վարչության պետ Հասան Կաուգին և նրա տեղակալ Ուայլ Իսան: Մամուլի ծառայությունից հավելել են, որ Գազայի հյուսիս-արևմտյան ծայրամասային հատվածներում տեղակայված Ռամալի տարածքում հրթիռային հարձակման է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի բարձրահարկ շենքը, որում տեղակայված են եղել շարժման հետախուզական շտաբերը, Արևմտյան ափի գործողությունների ծրագրավորման շտաբ-բնակարանը և տեղեկատվության վարչությունը:
Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել Իսրայելի Լոդ քաղաքում`իսրայելական ուժերի և պաղեստինցիների միջև ռազմական բախումների խստացման ֆոնին:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, մեքենաներ են հրդեհվել, 12 մարդ վիրավորվել է իսրայելական Լոդ քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ: Լոդի Քաղաքապետը տեղի ունեցող բախումները համեմատել է քաղաքացիական պատերազմի հետ:
Պաղեստինցի զինվորականները հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչին ի պատասխան Իսրայելի բանակն ակտիվ ավիահարվածներ է հասցրել է Գազայի հատվածի ուղղությամբ: Առնվազն 40 մարդ է մահացել վերջին տարիներին կողմերի միջև տեղի ունեցած ամենադաժան բախումների ընթացքում:
Հիշեցնենք, որ լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով։

Աղբյուրը՝ tert.am