Աշխարհ

12.05.2021 08:34


Թել Ավիվը ինտենսիվ հրթիռակոծվել է Գազայի հատվածից, Իսրայելի բանակն էլ ի պատասխան վերսկսել է Գազայի հատվածի ռազմական կարևոր օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածները (տեսանյութ)

Թել Ավիվը ինտենսիվ հրթիռակոծվել է Գազայի հատվածից, Իսրայելի բանակն էլ ի պատասխան վերսկսել է Գազայի հատվածի ռազմական կարևոր օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածները (տեսանյութ)

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվն ինտենսիվորեն հրթիռակոծվում է Գազայի հատվածից, հաղորդում է ТАСС-ի՝ տեղում աշխատող թղթակիցը:

Հաղորդվում է, որ Թել Ավիվի երկնքում բազմաթիվ պայթյուններ են լսվել, մայրաքաղաքում միացված է օդային տագնապի ազդանշանը:

Ի պատասխան՝ Իսրայելական բանակը վերսկսել է հրթիռային հարվածները Գազայի հատվածի կարևոր ռազմական օբյեկտների ուղղությամբ:

«Վերջին ժամերի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում բազմաթիվ ահաբեկիչների և ահաբեկչական թիրախներ է խոցել: Հրթիռային հարվածներն այս պահին շարունակվում են»,-ասված է Իսրայելի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, այդ թվում՝ 10 երեխա, ավելի քան 200 պաղեստինցի վիրավորվել է, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ալ Աքսա ռադիոկայանը:

Աղբյուրը հաղորդում է, որ վերջին հրթիռակոծություններից հետո Գազայի հատվածի Թել-Հավա քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել ևս 3 զոհված պաղեստինցու դի, հոսպիտալացվել է նաև ևս 4 վիրավոր, որոնց վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի վաղ մահվան 32 դեպի մասին էր հաղորդվում, ըստ տվյալների՝ որ մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Գազա և Դեյր-էլ-Բալահ քաղաքներում, որոնք Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական հատվածներում են գտնվում:

Ըստ պաղեստինյան կողմի պաշտոնական հաղորդագրությունների՝ Իսրայելը պաղեստինյան խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ոչ միայն հրթիռներ, այլ նաև հրետանային արկեր է արձակում:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում իրավիճակը վերջին ժամերին էլ ավելի է սրվել: Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ պաղեստինյան կողմը տասնյակ հրթիռներ է արձակել մայրաքաղաք Թել Ավիվի ուղղությամբ:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Թել Ավիվի ուղղությամբ 130 հրթիռ են արձակել:

Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը