Քաղաքական

11.05.2021 20:50


Վստրեչի Ապերն ազատ է արձակվել՝ ընտրություններ են մոտենում

Վստրեչի Ապերն ազատ է արձակվել՝ ընտրություններ են մոտենում

Հրապարակի տեղեկություններով, իշխանությունը հատկապես ինտենսիվ աշխատում է կրիմինալ աշխարհի վրա՝ փորձում է լեզու գտնել եւ իր դաշտ բերել բոլոր գողականներին, կիսագողականներին, հեղինակություններին եւ առհասարակ՝ ձայների քիչ թե շատ քանակ ունեցող անձանց։ Եւ դրա համար իրենց լիազոր անձինք հանդիպում-բանակցում են նրանցից շատերի հետ։

Պայմանավորվածություններ են ձեռք բերում, որ աշխատեն իշխանությունների օգտին։ Նրանք, ի դեպ, միշտ էլ իշխանությունների օգտին են աշխատում։ Նաեւ այդ նկատառումներով, բերդերից են հանում ոմանց։ Սա էլ է նախկին իշխանությունների ձեռագիրը։ Օրերս կալանքից ազատվել է քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, սակայն նրա փաստաբանները այս փաստը գաղտնի են պահել։ Դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Վարդանյանն ազատ է արձակվել մայիսի 3-ին՝ գրավով։

«Առաջին ատյանի դատարանը, որը, ըստ էության քննում է գործը, բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը։ Դատախազությունը այդ որոշման դեմ Վերաքննիչ բողոք է այսօր ներկայացրել»,-փոխանցեցին դատախազությունից։

Հիշեցնենք՝ Վարդանյանն ազատ էր արձակվել հունվարին, 75 միլիոն դրամ գրավի դիմաց: Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր եւ նա կրկին կալանավորվել էր՝ մոտ տասն օր ազատության մեջ մնալուց հետո։ Հիմա, փաստորեն, կրկին ազատ են արձակել։ Արամ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման եւ փողերի լվացման համար: Այս գործով նիստը դատարանը քննում է դռնփակության կարգով:

Այս խորագրի վերջին նյութերը