Լրահոս

11.05.2021 15:23


Մենք պարտավոր ենք զոհված տղաների սկսած գործն ավարտին հասցնել. Գևորգ Թադևոսյան (լուսանկար)

Մենք պարտավոր ենք զոհված տղաների սկսած գործն ավարտին հասցնել. Գևորգ Թադևոսյան (լուսանկար)

Մայիսի 9-ին Շառլ Ազնավուրի հրապարակից Միասին շարժման անդամները երթով շարժվեցին դեպի Եռաբլուր: Վեր պարզած զոհված տղաների նկարներն ու ՀՀ դրոշները՝ նրանք անցան քաղաքի փողոցներով ընդառաջ գնալով անմահներին: Տեղացած հորդառատ անձրևը չէր կարող խանգարել շարժման մասնակիցների առաքելությանը:

«Հենց այսօր՝ Շուշի ազատագրման օրը մենք պարտավոր ենք լինել Եռաբլուրում: Շուշին այսօր մեզ հետ չէ, բայց Շուշին մեր հոգու հաղթանակի սիմվոլն է, ու մենք պարտավոր ենք իմաստավորելու ընկած տղաների նահատակությունը: Իրենք հաղթանակի մարտիկներն էին, մենք ենք պարտվել որպես պետություն, որպես ազգ, քանի որ իրենց սկսած գործը ավարտին հասցնել չկարողացանք: Ու մենք բոլոր շարժվում ենք Եռաբլուր ի հավաստումն նրա, որ մենք իրենց հետ ենք, միասին ենք, մենք նույն ուղղությամբ ենք նայում»,-մեզ հետ զրույցում ասաց երթի նախաձեռնող, Միասին շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը՝ շեշտելով, որ իրենց երթը տարբերվող է նրանով, որ որևէ քաղաքական կամ կուսակցական շարժառիթ չունի:

Երթին միացել էին մեծաթիվ կազմակերպություններ, կրթօջախներ զոհվածների հարազատների միավորող նախաձեռնություններ ու պարզապես սրտացավ քաղաքացիներ, երիտասարդներ էին միացել: Բոլորը համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ՝ պետք է առերեսվենք իրականությանը, որ կարողանանք նորից հաղթանակներ կերտել, լինել արժանի մեր հողի համար ընկած մարտիկների ոգուն:

Եռաբլուրում տղաների ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ, որին միացան նաև հոգևորականները իրենց խոսքով ու աղոթքներով: Ինչպես իր խոսքում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, մենք պարտավոր ենք ազատվել մեր հոգու, մտքի, անորոշության կապանքներից, պարտավոր ենք անել ամեն ինչ, որ տոնենք վերջնական հաղթանակ հանուն ամեն ժամ ու րոպե մեր մեջ ներկա գտնվող հերոս տղաների:

Արարողության ավարտին էլ երգիչ Արսեն Համբարյանը արդեն երգի լեզվով իր խոսքն ուղղեց առ երկինք, իսկ երթի մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին` իրենց խոնարհումը բերելով անհամների շիրիմներին:

Աղբյուրը՝ yerevaklur.am

184044277_248806963707043_3238337027189721516_n 184425934_184082343569766_8354301624987682879_n 184447861_766010430766792_980209176453239911_n 184533078_909420326508437_6579421327968520879_n 184543232_311790397121775_3626573271787436211_n 184544733_1912181962279837_8741978618290633296_n 184554610_495868904883586_652929246082714350_n 184562947_779202316318654_5061023057320157016_n 184570495_2882249895356258_835739694847288564_n 184680332_1571387486398009_3003369234377563348_n 184919429_135051471944209_8983049661558938957_n 184919435_1111295356036194_4806163901013814674_n 184968983_801799977208587_1189385840629940758_n 185009533_1118168955349081_3380838652190848266_n 185020653_896987214183455_4076422343783246956_n 185022341_490970108617882_84108162258439499_n 185030201_529743758409160_3946010180953086433_n 185067914_121790589944409_6039273447097461133_n 185067914_299268398325313_3997376290144955467_n 185091424_3028643517363636_5902774344909328460_n 185135727_528635174816535_8996262322067501225_n 185141847_472709250821817_8916570305712095508_n 185157480_520518152299160_5810946932915569173_n 185209990_939296903523506_5889856121013670034_n 185286018_478636250028894_5919723510128050532_n 185334640_964811837609340_6038111242934092652_n 185354495_1685069145021349_5635526750557118349_n 185391590_290390475896668_1185936828919525756_n 185416276_2905387419719854_675291159522542768_n 185448759_312320686970097_3118724747350874365_n 185772696_1463455194004520_4677156881166945599_n 185787052_481688783078835_1687676828940726815_n 185793399_1066634600525903_5344048841065448184_n

Այս խորագրի վերջին նյութերը