Մայիսի 10-ին Սերգեյ Լավրովըհեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են Արցախի շուրջ իրավիճակի կայունացմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը:
ՌԴ արտգործնախարարության փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման և լարվածության աճի կապակցությամբ, հատկապես Արևելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ-Աքսա մզկիթի համալիրի տարածքում:
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև Ռուսաստանից Թուրքիա Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարման կազմակերպման, ինչպես նաև դրա արտադրությունն այնտեղ կազմակերպելու հեռանկարները:
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախի հարցը