Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին. Բայրամովը՝ Լավրովին
Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: Այն մասին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատերազմից հետո գերեվարված հայ զինծառայողներին նա անվանել է «դիվերսանտներ, որոնք ապօրինաբար մուտք են գործել Ադրբեջանի տարածք»:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ կարևորել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարումը:
«Հենց դա թույլ կտա կայունություն ապահովել տարածաշրջանում»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ Բաքվում:
Լավրովը նաև հայտարարել Է, որ հայկական կողմը պատրաստ է Բաքվին հանձնել Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզը:
«Այդ հարցը եւ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը պետք է լուծվեն առանց նախապայմանների»,-ընդգծել Է նա:

Աղբյուրը՝ yerevan.today