Աշխարհ

11.05.2021 12:58


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1788 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1788 նոր դեպք

Մայիսի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 788 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 251 մարդ, մահացել է 31 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 324 256, այստեղից ապաքինվել է 303 679 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 336:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 532 փորձարկում, այդ թվում 20 349-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 183-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 5.76% է, վերջին 14 օրվանը՝ 6.07%, վերջին 7 օրվանը՝ 6.35%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 67 136 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 689 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 65 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 296 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 775 անձ:

Մայիսի 10-ին Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք, ապաքինվել է 1 439 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը