Լրահոս

11.05.2021 11:09


11 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

11 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 596-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5301-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 475 է, ընդհանուր առողջացածներինը՝ 205 675, փաստացի բուժվողներինը՝ 8620: Մեկ օրում արվել է 2678 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 019 359 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը