Երևանում բախվել են Տավուշի Ճանշինի փոխտնօրենի Range Rover-ն ու «Բեթ Քոնստրակտ» ՍՊԸ-ի բուքմեյքերի Infiniti-ն, Range-ն էլ բախվել է պատին. կա վիրավոր
Այսօր` մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 26-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Infiniti մակնիշի 17 XՏ 117 համարանիշի և Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ալբերտ Ադամյանի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Range-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «ԴՈՄՈՒՍ» խանութի պատին, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդներից Ս. Մկրտչյանն աշխատում է «Բեթ Քոնստրակտ» ՍՊԸ-ում՝ որպես բուքմեյքեր, իսկ Ա. Ադամյանը՝ «Տավուշի Ճանշին»-ում՝ որպես փոխտնօրեն։