Քաղաքական

11.05.2021 11:15


Աննա՛ Հակոբյան, չփոր­ձես հանկարծ իմ դուռը թակել, քեզ հա­մար իմ դուռը փակ է․ Մարգարիտա Խաչատրյան

Աննա՛ Հակոբյան, չփոր­ձես հանկարծ իմ դուռը թակել, քեզ հա­մար իմ դուռը փակ է․ Մարգարիտա Խաչատրյան

«Շուշիի ազատագր­ման օրը Նիկոլ Փաշինյա­նի կինը՝ Աննա Հակոբյա­նը, այցելել էր արցախյան երկ­րորդ պատերազմում նահա­տակված զինծառայողներից մեկի ընտանիքին: Համացան­ցում շրջանառվող լուսանկա­րում հստակ երևում է, թե սգա­ցող ընտանիքն ինչպիսի ջեր­մությամբ ու գորովանքով է դի­մավորում վարչապետի տիկնո­ջը: «Իրավունքի» հետ զրույցում տեղի ունեցածի մասին իր դիտարկումնե­րով հանդես եկավ «Զինվորի մայր» հա­սարակական կազմակերպության նախա­գահ Մարգարիտա Խաչատրյանը:

Մարգարիտա Խաչատրյանն իր խոս­քում նշեց, որ ամեն վերք իր տիրոջն է ցա­վեցնում, սակայն անհասկանալի է, թե սևազգեստ մայրն ինչպես կարող է Աննա Հակոբյանին դիմավորել այդօրինակ կեց­վածքով. «Ծնողի համար որդուց թանկ բան չկա, ինչ ուզում է լինի, ով ուզում է այցելի, դրանով վիշտը փարատել հնարավոր չէ: Չեմ հասկանում, թե ինչու են սևազգեստ մայրերը հրճվանքով դիմավորում այդ կնոջը, որի անունն ան­գամ տալ չեմ ուզում: Ինչևէ, իրենց իրավունքն է: Մեկ տարի առաջ, երբ ես ասում էի, որ արյունահեղություն է լինելու, ինձ ասում էին՝ տիկին Մարգարիտան փող է ուզում: Հիմա հասկացա՞ք՝ ով էր փող ուզում և ով է հող ուզում: Վիշտն ահավոր շատ է: Աննա՛ Հակոբյան, չփոր­ձես հանկարծ իմ դուռը թակել, քեզ հա­մար իմ դուռը փակ է: Իսկ Նիկոլ Փաշինյանն առանց ամոթի, առանց մեր վիշտը հարգելու, կրկին սողաց Եռաբլուր...»»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը