Քաղաքական

11.05.2021 10:15


Արարատ Միրզոյանը չի հեռանա կառավարական առանձնատներից․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը չի հեռանա կառավարական առանձնատներից․ «Հրապարակ»

«Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի լուծարումից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մտադիր է հեռանալ կառավարական առանձնատներից։ Այդպե՞ս է արդյոք՝ հարցրինք նրա խորհրդական Վահան Կոստանյանին։

«Պարոն Միրզոյանը շարունակում է հանդիսանալ ԱԺ նախագահ և կատարել իր լիազորությունները, հետևաբար նաև՝ հանդիսանալ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ»,-փոխանցեց Կոստանյանը, ինչը նշանակում է, թե հույս չունենաք՝ կառավարական առանձնատնից չի հեռանալու։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի լիազորությունները դադարեցվում են, երբ ԱԺ նոր նախագահ է ընտրվում, իսկ, ըստ օրենքի, խորհրդարանի խոսնակը, ՀՀ նախագահն ու վարչապետն ի պաշտոնե իրավունք ունեն կառավարական առանձնատներում բնակվել։ Սա նշանակում է, որ Արարատ Միրզոյանն առնվազն մինչև սեպտեմբեր կմնա «դաչայում»՝ մինչև հաջորդ ԱԺ նախագահի ընտրությունը»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը