Լրահոս

11.05.2021 10:56


Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին հետիոտնը մահացել է

Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին հետիոտնը մահացել է

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Վահե Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 56-ամյա Լիզա Գ.-ին, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ում բախվել է հետընթաց կատարելիս, իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:

Վահե Պ.-ն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Վարորդը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը