Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարությանը:
«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար: Կանենք ամեն ինչ, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական ասպեկտները փակվեն: Այժմ պետք է զբաղվել «հողի վրա» մանրամասներով: Կան սահմանազատման հարցեր: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, սակայն լուծելի է՝ մեր համոզմամբ: Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են պայմանավորվել երկուստեք ընդունելի լուծումների մասին»,-ասել է Լավրովը:
Նշենք, որ մայիսի 11-ին՝ այցի վերջին օրը, նախատեսված են բանակցություններ Լավրովի ու նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջև:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ այցի շրջանակում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության վերաբերյալ հարցեր:
Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին:
Լավրովը բանակցություններ է վարել Ալիևի հետ

Մայիսի 5-6-ը Լավրովն այցելել էր Երևան։
7or.am