Քաղաքական

11.05.2021 08:43


Արմեն Սարգսյանն ԱԺ-ի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել

Արմեն Սարգսյանն ԱԺ-ի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը