Քաղաքական

10.05.2021 20:44


Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրյան միջանցքի» մասին

Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրյան միջանցքի» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Զանգեզուրի 40 կիլոմետրանոց միջանցքը կբացվի։ Նա հիշեցրել է, որ այդ միջանցքի բացումը նախատեսվածխ է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ երկաթուղային միջանցքը կբացվի եւ Ադրբեջանը կիրականացնի բոլոր հանձնառությունները։ Ալիեւը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին ու այս հարցը Բաքուն ավելի շատ քննարկելու է ռուսական կողմից հետ։ Նա կրկին հայկական Սյունիքը համարել է «ադրբեջանական պատմական հող»։

Ալիեւը խոսել է նաև ԼՂ կարգավիճակի մասին՝ մասնավորապես հայտարարելով, որ «Ղարաբաղի կարգավիճակն ակտուալ հարց չէ այլեւս»։ Ըստ նրա որոշ քաղաքական գործիչներ այսօր դեռ խոսում են Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Եթե նրանք ցանկանում են որպեսզի հայերը կարգավիճակ ստանան, ովքեր ապրում են ըստ Ալիեւի՝ «Ադրբեջանի տարածքում», ապա ինքը դեմ չէ, թող տանեն իրենց երկիր եւ լավ տեղ հատկացնեն այնտեղ ու կարգավիճակ տան։ Նա հայտարարել է նաեւ, որ «Ադրբեջանում դա չի լինի»։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը