Քաղաքական

10.05.2021 14:52


Քոչարյանը ոչ միայն չտապալեց հանրահավաքը, այլև ավելի շատ մարդ հավաքեց, քան Փաշինյանը մարտի 1-ին՝ վարչական ռեսուրսներ օգտագործելով

Քոչարյանը ոչ միայն չտապալեց հանրահավաքը, այլև ավելի շատ մարդ հավաքեց, քան Փաշինյանը մարտի 1-ին՝ վարչական ռեսուրսներ օգտագործելով

Երևանում իսկական նախընտրական արշավ է սկսվել: Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չտապալեց իր առաջին հանրահավաքը, այլև կարողացավ ավելի շատ մարդ հավաքել, քան Փաշինյանն այս տարվա մարտի 1-ին: Թեև Փաշինյանը բերեց բոլոր նրանց, ում կարող էր՝ ամբողջությամբ օգտագործելով վարչական ռեսուրսը. գրում է ռուսական թելեգրամյան Старше Эдды էջը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

«Փաշինյանի հաղթանակի միակ հնարավորությունը ցածր մասնակցությունն է: Հենց դրա վրա է, որ պրոփաշինյանական ռեսուրսները ճնշելու են, այդ թվում՝ Հայաստանի նախագահ (Արմեն) Սարգսյանը: Հնարավոր է Նիկոլ Վովաևիչը փորձի չեղյալ հայտարարել ընտրությունները այս կամ այն պատրվակով: Դա բավականին աշխատանքային տարբերակ կլինի և, հավանաբար, քննարկվել է Փաշինյանի թիմի փակ հանդիպումներում:

Պարզապես հանրահավաքից հետո ընտրությունները չեղարկելը նշանակում է սկսել իրական ուժային առճակատում, որի հնարավորությունը Փաշինյանը չունի: Եվ նա իր կառավարումը կավարտի ոչ թե բանտով կամ փախուստով, այլ դեֆենեստրացիայով (պատուհանից դուրս նետել) Հանրապետության հրապարակում»,–գրում է ալիքը։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը