Տղամարդը վեց մարդ է գնդակահարել Կոլորադոյում կազմակերպված երեկույթի ժամանակ
Տղամարդը կրակ Է բացել Կոլորադոյում ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ՝ սպանելով վեց մարդու, իսկ հետո վերջ Է տվել իր կյանքին: Այդ մասին հաղորդել Է ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը տեղի Է ունեցել անմիջապես կեսգիշերից հետո՝ Կոլորադո-Սփրինգսի (Կոլորադոյի նահանգ) արեւելյան մասում գտնվող թրեյլեր-պարկում, հաղորդել Է Associated Press-ը:
Ոստիկանները ժամանել են թրեյլեր-պարկ եւ հայտնաբերել վեց սպանվածի եւ լուրջ վերքեր ստացած մի տղամարդու, որն ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում, հաղորդել Է «Կոլորադո-Սփրինգս» թերթը: Երեխաները հարձակման ժամանակ չեն տուժել եւ ուղարկվել են ազգականների մոտ: Կասկածյալը երեկույթի մասնակիցներից մեկն Էր, որին ներկա են եղել անվանակոչիկի ընկերներն ու ընտանիքը:
Նա ներս Է մտել եւ կրակ Է բացել ինքնասպանություն գործելուց առաջ, հաղորդել են ոստիկանությունում: Նրա անձը դեռ չի բացահայտվել: Գնդակոծության դրդապատճառը դեռ չի պարզվել: Ոստիկանությունը հետաքննություն Է սկսել: 465 հազար բնակչություն ունեցող Կոլորադո-Սփրինգսը Կոլորադոյում մեծությամբ երկրորդ քաղաքն Է Դենվերից հետո: 2015 թվականին տղամարդն սպանել Էր երեք մարդու, ներառյալ ոստիկանի, եւ եւս ութ հոգու վիրավորել Կոլորադո-Սփրինգսի ընտանիքի պլանավորման կլինիկայում տեղի ունեցած գնդակոծության հտեւանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: