Աշխարհ

10.05.2021 19:45


Ռումինիայում Դրակուլայի ամրոցը վերածվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոնի

Ռումինիայում Դրակուլայի ամրոցը վերածվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոնի

Ռումինիայի կենտրոնական հատվածում գտնվող և որպես Դրակուլայի ամրոց հայտնի Բրան ամրոցի այցելուներին առաջարկում են անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech ընկերության դեղամիջոցով:

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, երկրի կառավարությունը հույս ունի այդպիսով ավելի շատ մարդկանց խրախուսել պատվաստվել: Բժիշկները ստեղծագործ մոտեցում են ցուցաբերել խնդրին. նրանք կրում են դիմակներ, որոնց վրա Դրակուլայի մահաբեր ժանիքների փոխարեն պատկերված են ներարկիչներ և խոստանում են «կծել» Դրակուլայի ամրոցի այցելուներին:

Համավարակի սկզբից ի վեր Ռումինիայում գրանցվել է «Քովիդ-19»-ով վարակման ավելի քան մեկ մլն և մահվան մոտ 29 000 դեպք: Ռումինիայի բնակչությունը կազմում է մոտ 19,5 մլն:

Կառավարության նպատակն է մինչև սեպտեմբեր 10 մլն մարդ պատվաստել, սակայն ռումինացիների մոտ կեսը պնդում է, որ չի պատրաստվում պատվաստվել:

Այս խորագրի վերջին նյութերը