Քաղաքական

10.05.2021 09:57


«Մի գնդակ չենք կրակել Շուշիում, թուրք չենք տեսել». ազատամարտիկը` քաղաքի գրավման մասին

«Մի գնդակ չենք կրակել Շուշիում, թուրք չենք տեսել». ազատամարտիկը` քաղաքի գրավման մասին

Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ, հայտնի տանկիստ Լավրենտ Շումանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է, թե ինչ է կատարվել Շուշիում` այն կորցնելու նախօրեին։

«Էդքան ժամանակ Շուշիում մի գնդակ չենք կրակել, որովհետև թուրք չենք տեսել։ Ի տարբերություն 92 թվի, էս տարի Շուշիում մարտեր բացարձակ չեն եղել, քաղաքը ուղղակի հանձնել ենք»,–ասում է Շումանյանը։

Նա քաղաքից դուրս է եկել նոյեմբերի 5-ին երեկոյան ժամը 9-ին այն նպատակով, որ նորից վերադառնալու է։ Սակայն ծառայակիցները զանգել ու ասել են, որ Շուշի հետ գնալ արդեն հնարավոր չէ։

«Ոչ մի խոսակցություն չի եղել Շուշիի հանձնման մասին… Բայց իմ ներքին ձայնն ինձ հուշում էր, որ ես վերջին անգամ եմ դուրս գալիս մեր տնից»,–պատմում է ազատամարտիկը։

Նրա խոսքով` այս պատերազմում հայկական ԶՈւ–ն երկու թույլ կողմ ուներ` հրամանատարության սխալ գործողությունները ու փակ օդ չունենալը։

«90-ականներին տենց բան չկար, որ հրամանատարը մտներ բունկեր, զինվորին ասեր` գնա կռվի։ Առաջնորդի խնդիր ենք ունեցել, թե չէ հայը երբեք պարտվող չի եղել։ Գերանդիներով, եղանով դուրս է եկել թուրքի դեմ։ Մեր ճակատագիրն է` ամուր կանգնել մեր հողի վրա ու չկորցնել մեր գենը»,–ասում է Շումանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը