Ադրբեջանցիներն Արցախում քանդում են հայկական գերեզմանաքարերը և դրանք օգտագործում ճանապարհի շինարարության համար
Ադրբեջանցիների կողմից կառուցվող 40 մետր լայնությամբ ճանապարհն ապագայում պետք է իրար կապի Հադրութը, Քարին Տակն ու Շուշին։
Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհի շինարարության համար, Sputnik Արմենիային ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Նրանք Հադրութից ճանապարհ են կառուցում Քարին Տակով և այնտեղից՝ Շուշի։ Մեծ ճանապարհ են կառուցում, 40 մետր լայնությամբ»,-ասել է նա։
Նրա խոսքով, շինարարության ընթացքում ադրբեջանցիները քանդում են գերեզմանաքարերը և օգտագործում դրանք ճանապարհի շինարարության համար։
«Այսինքն՝ վանդալիզմի ակտ է տեղի ունենում»,-նշել է Բաբայանը։
Ներկայումս ադրբեջանական շարասյուներն անցնում են Կարմիր Շուկայի միջով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Շուշին ժամանակավորապես գրավվել է թշնամու կողմից։