Լրահոս

09.05.2021 11:21


10 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

10 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 178 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 270-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5273-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 457 է, ընդհանուր առողջացածներինը՝ 204 578, փաստացի բուժվողներինը՝ 9419: Մեկ օրում արվել է 2353 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 014 891 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը