Աշխարհ

08.05.2021 20:34


Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչև մայիսի վերջը ևս վեց զորամաս կազմավորել Լեռնային Ղարաբաղի ՝ Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը:

«Հայաստանի հետ պետական սահմանի պաշտպանության համար, որն անցնում է Զանգելանի (Կովսական), Կուբալուի (Որոտան) շրջաններով և Լաչինի (Բերձոր) շրջանի մի մասով, սահմանային-մարտական կետեր են ստեղծվել: Վերջին երկու ամսում այդ ուղղություններում տաս նոր զորամաս է բացվել, իսկ մինչև մայիսի վերջ կավարտվի ևս վեց զորամասի շինարարությունն ու վերականգնողական աշխատանքները»,-աղբյուրը մեջբերում է Գուիևին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը