Քաղաքական

08.05.2021 19:00


Անհանգիստ չե՞ք արդյոք, որ Ձեզ ներգրավվել են օրինական իշխանության տապալման և իշխանության ապօրինի զավթման ենթադրյալ հանցագործության կազմակերպված խմբի կազմում. Է. Ղազարյանը՝ Ա. Սարգսյանին (տեսանյութ)

Անհանգիստ չե՞ք արդյոք, որ Ձեզ ներգրավվել են օրինական իշխանության տապալման և իշխանության ապօրինի զավթման ենթադրյալ հանցագործության կազմակերպված խմբի կազմում. Է. Ղազարյանը՝ Ա. Սարգսյանին (տեսանյութ)

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում էր կազմակերպել և նա պնդում էր, որ հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի պաշտոնավարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Էդգար Ղազարյանը, ով մայիսի 4-ին դիմել էր նախագահի աշխատակազմ և նրան խոստացել էին, որ նախագահը կհանդիպի իր հետ, բայց ավելի ուշ նրան տեղեկացրել են, որ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով մեկնել է Մոսկվա:

«Իմ բոլոր հանդիպումները հանրային բնույթի են և բխում են մեր հասարակության անունից, ժամկետի իմաստով ակտուալություն ունեն մինչև մայիսի 10-ը և այդ հարցադրումները պետք է հնչեցվեին մինչև ԱԺ-ում վարչապետի 2-րդ ընտրությունը: Ես ուզում եմ իմ հարցադրումները հնչեցնել և խմբավորել եմ 10 հարցերի տեսքով»,-ասաց Էդգար Ղազարյանը և նշեց հարցադրումները.

«1. Դուք առաջիններից մեկն էիք, որ հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումներից մեկը համարեցիք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վարաչաապետի պաշտոնից։ Հետագայում ի՞նչ կոնկրետ քայլեր իրականացրեցիք Ձեր կողմից հրամայական համարվող այդ խնդրի լուծման ուղղությամբ, եթե չասենք, որ լուռ ու անխոջ ստորագրում էիք նրան կողմից ներկայցվող հրամանագրերը, այդ թվում կասկածելի բովանդակոթյամբ և Սահմանադրության տեսանկյունից վիճահարույց, կամ չստորագրելով՝ նպաստում նրա համար ցանակալի որոշումների կայացմանը, որոնք միտված էին ոչ թե նրա իշխանությունից հեռանալուն, այլ ճիշտ հակառակը՝ իշխանության ամրապնդմանը։

2. 2021 թվականի ապրիլի 25-ի հրաժարականի ուղերձում նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր որոշման հիմքում եղել են տարբեր քննարկումներ, այդ թվում Հանրապետության նախագահի հետ։ Հաշվի առնելով Ձեր պաշտոնի ապաքաղաքական լինելը՝ կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ քննարկումների մասին է խոսքը։

Անհանգիստ չե՞ք արդյոք, որ Ձեզ ներգրավվել են օրինական իշխանության տապալման և իշխանության ապօրինի զավթման ենթադրյալ հանցագործության կազմակերպված խմբի կազմում։

3. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Դուք ի պաշտոնե հետևում եք Սահմանադրության պահպանմանը։ Նախկին վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելուց և այն Ձեր կողմից ընդունելուց հետո նրա հետագա պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում չե՞ք կարծում, որ հակասում է Սահմանադրությանը։ Ռիսկեր չե՞ք տեսնում այդ առումով։ Ձեզ հայտնի՞ են մեր դիտարկումները։

4. Կառավարության հրաժարականը Ձեր կողմից ընդունելուց հետո Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել ՀՀ վարչապետի պաշտոնում։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել Ազգային ժողովի 132 պատգամավորներից միայն մեկը, այդ պարագայում, որ խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանի կողմից մերժված գործչի պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում չե՞ք կարծում, որ խնդրահարույց է Սահմանադրության տեսանկյունից։

5. Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ընդդիմադիր համարվող երկու քաղաքական ուժերի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածության մեջ հանցակազմի վտանգներ չե՞ք տեսնում, ինչը փաստացի հանգեցնելու է 2018 թվականի ժողովրդավարական ընտրության արդյունքում ձևավորված ՀՀ առաջնային մանդատ ունեցող իշխանության, այն է՝ Ազգային ժողովի լուծարմանը։ Սահմանադրության պահպանմանը հետևելու Ձեր սահմանադրական լիազորության տեսանկյունից այդ առումով խնդիրներ չե՞ք տեսնում։

6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրության օրը նշանակելը Ձեր, որպես Հանրապետության նախագահի, բացառիկ լիազորությունն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021 թվականի հունիսի 20-ը ընտրության օր հայտարարելը Ձեզ չի՞ անհանգստացնում, դրանով Ձեր լիազորությունների ոլորտ ներխուժելու փաստ չե՞ք համարում։ ԱԺ լուծարման դեպքում պատրաստվում ե՞ք արդյոք արտահերթ ընտրության օր սահմանել 2021 թվականի հունիսի 20-ը։

7. Քանի որ Սահմանադրության 128 հոդվածը Ձեզ իրավունք է տալիս Ձեր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ ուղերձ հղել Ազգային ժողովին, պատրաստվում ե՞ք արդյոք 2021 թվականի մայիսի 10-ին ուղերձով դիմել Ազգային ժողովին՝ կոչ անելով ընտրել վարչապետ։

8. Պատրաստվում ե՞ք արդյոք առաջիկա օրերին լրացուցիչ խորհրդակցության հրավիրել Ազգային ժողովի ղեկավարության, պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների և առանձին պատգամավորների հետ հիշյալ խնդիրները ևս մեկ անգամ քննարկելու և հավանական վտանգները կանխելուն միտված քայլեր ձեռնարկելու նպատակով։

9. Նկատել եք արդյո՞ք, որ վարչապետի պաշտոնից հրաժարականի Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի գրությունը չունի ամսաթիվ և հերթական համար, իսկ 2021 թվականի դիմումը` ստորագրված չէ։ Դրա հետ կապված խնդիրներ չե՞ք տեսնում։

10. Կառավարության հրաժարականի մասին Ձեր հրամանագրում հղում եք արել ՀՀ Սահմանադրության 130 հոդվածին, որն էլ իր հերթին հղում է անում 158-րդ հոդվածին, որտեղ մատնանշված են հրաժարական մի քանի դեպքեր, որոնցից թե կոնկրետ որ հիմքով է ընդունվում հրաժարականը Ձեր հրամանագրերում չի առանձնացվում։ Ինչո՞վ է դա պայմանավորված»:

Լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանը նշեց՝ Արմեն Սարգսյանը ոչ միայն չի նպաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, այլ նաև ողջ ընթացքում կատարել է նրա քմահաճույքները:

«Դուք կատարել եք քայլեր, որոնք միտված են եղել նրա պաշտոնավարման շարունակմանը: Ձեր հրամանագրով մի քանի ամիս առաջ ազգային հերոսի կոչմանը արժանացած ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին առանց բացատրության ազատել եք զբաղեցրած պաշտոնից: Վարչապետը իր ուղերձում ասում էր, որ խորհրդակցելով նաև ձեզ հետ՝ ներկայացնում է հրաժարական, բայց ձեր պաշտոնը ապաքաղաքական է, դուք ի՞նչ գործ ունեք քաղաքական ուժերի հետ համատեղ քննարկումներին և որոշումներին»,-նշեց ՍԴ նախկին աշխատակազմի ղեկավարը:

Որպես խոսքի ամփոփում Ղազարյանը նշեց՝ այսօր Արմեն Սարգսյանի չներկայանալը բացահայտ ցույց է տալիս, թե ինչքան մեծ ազդեցություն ունի Նիկոլ Փաշինյանը նրա վրա, քանի որ համաձայնությունը տալուց 2 օր հետո հրաժարվել է հանդիպել ինձ հետ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը