Մեկնաբանություն

08.05.2021 15:15


ՇՈՒՇԻ. «Ուրացողը թող կուրանա, ազգուտակով չորանա»

ՇՈՒՇԻ. «Ուրացողը թող կուրանա, ազգուտակով չորանա»

Շուշիի՝ 1992 թվականին իրականացված ազատագրման 29-րդ տարեդարձն է, և նիկոլ փաշինի դավաճանական ջանքերով Շուշին թշնամի ու բարբարոս թուրքին հանձնելու կես տարին է լրանում նաև:

Հերձվածողը միգուցե նաև ուղերձ կամ հայտարարություն է պատրաստել Մայիսի 9-ի հետ կապված: Ավելի պիղծ ու կեղծ դրսևորում հազիվ թե կարելի էր պատկերացնել: Ասում են, դա նաև ինչ-որ որոշում է կայացրել Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին շքանշանով պարգևատրելու մասին: Դա ուղղակի բորենիական անարգանք է, առանց որևէ հրամանագրի ազգային հերոս ընկալվող լուսահոգի գեներալի հիշատակի հանդեպ: Արկադի Տեր-Թադևոսյանի ու հազարավոր հայորդիների գործն ու արյունը ուրացածը, բորենիական մարմաջով, ինչ-որ բաներ է դուրս տալիս, այլոց է կապիտուլյանտ և հողատու անվանում՝ լինելով հայության ու Արցախի, Հայաստանի համար մեծագույն չարքն ու գլխակերը

Շուշին այժմ հայերեն լռում է: Ի՞նչ ասի Շուշին նիկոլ փաշինին ու դրա անազգ-անհայրենիք, մանկուրտ աջակիցներին: Ասի՝ «ողջո՞ւյն…»: Թե՞ ասի` «Ուրացողը թող կուրանա, ազգուտակով չորանա»: Թե՞ ասի` «Դժբախտ ու դժգույն արարածնե՛ր, անգերեզման մնաք…»:

Ինչ էլ ասի ու ինչ էլ ասվի, քի՛չ է: Բայց ասելու շատ բան չկա: Սա խոսքի հարց չէ: Գործի ու գործելու հարց է: Գործի, որի հարցում արդեն կես տարի է, ինչ նույն վիճակն է:

Ու այդ ամենի խորապատկերում ավելի է ընդգծվում հակահայ նիկոլ փաշինի սիրելի գործընկեր, նրա «կիրթ ու կառուցողական» յոլդաշ-կարդաշ ալիևի հրամանագրի մասին՝ նախօրեին տարածված տեղեկության ամբողջ բարբարոսությունն ու սրիկայությունը:

Գիտեք, նիկոլի սիրելի ալիևը (թեպետ ալիևի նիկոլ բնորոշումն ավելի ճիշտ կլիներ), բնականաբար, Մայիսի 9-ին ընդառաջ, որոշում է ընդունել, թե՝ Շուշին հռչակում է… Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք: Տարածված տեղեկատվության մեջ նշվում է, որ ալիևի այդ որոշման նպատակն է. «Վերականգնել Շուշիի պատմական տեսքը, ներկայացնել աշխարհին որպես Ադրբեջանի հարուստ մշակույթի, ճարտարապետության և քաղաքաշինության փայլուն մարգարիտ»:

Շուշին… Ադրբեջանի… հարուստ մշակույթի… ճարտարապետության… քաղաքաշինության «փայլուն մարգարիտ»:

Սա ոչ միայն ծայրեծայր կեղծիքով լցոնված արտահայտություն է, սա ուղղակիորեն Շուշիի հայկականության հետքերը բնաջնջելու ցաղասպանական հրաման է: Այնպիսին, ինչպիսին էր, օրինակ, Ջուղայի խաչքարերը փշրելու նույն ալիևի բարբարոսությունը: Բայց… ինչի վրա զարմանալ կամ զայրանալ. այն բանի՞ վրա, որ թուրքը մնացել է թուրք: Եվ ո՞վ զարմանա, տողերիս հեղինա՞կը, որ զանազան հերձվածողների հիմար ռեպլիկներն ու արձագանքները անտեսելով՝ միշտ է եղել այդ համոզմանն ու ասել դրա մասին:

Թե՞ զայրանալ ու է՛լ ավելի բորբոքվել այն բանից, որ մի ստահակ, ով տասնամյակներով նույն թուրքի խաղն էր տանում հայկական իրականության մեջ, ով մշտապես ատում էր Արցախը ու արցախցիներին, իր նման անլվա ու անհոգի արարածների հետ զավթեց իշխանությունն ու կործանեց Արցախը, թուրքին նվիրեց այն՝ Շուշիով հանդերձ, ով իր այդ նանրամիտ ծրագիրը քողարկելու համար հազարավոր հայ զինվորների ու սպաների մահվան մատնեց: Ու դեռ շարունակում է իր այդ սատանայությունները:

Սա Շուշին «դժբաշտ ու դժգույն քաղաք» անվանեց ու շարունակում է դեռ շնչել-արտաշնչել: Իսկ իր գործատու-պատվիրատուն էլ Շուշին ադրբեջանական մշակույթի մարգարիտ է անվանում:

Իսկ ինչո՞ւ չանվանի: Չնայած Շուշիի հետ «ադրբեջանական մշակույթի» միակ կապն այն է, որ 1920-ի մարտի 22-26-ը իրականացվեց Շուշիի հայության կոտորածը:

Հիմա, նիկոլ փաշինի հետ համագործակցաբար, 21-րդ դարի երկրորդ տասնամյակում հայության ցեղասպանություն իրականացրած ալիևը ավարտին է հասցնում 100 տարի առաջ իր թուրք ու թաթար նախնիների ոճիրը: Շուշին հայաթափելուց հետո, ձեռնամուխ է եղել ցեղասպանական ծրագրի հաջորդ կետին՝ Արցախից բնիկ հայության հետքերը ջնջելուն: Ու կջնջի, քանի դեռ Արցախում, Հայաստանում նիկոլը և նիկոլիզմը (ազգուրացություն և ստապաշտություն) մերժված ու ջնջած չեն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը