Եթե կան մարդիկ, որոնք չեն ուզում ձայն տալ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, թող ձայն տան Քոչարյանի դաշինքին. Արթուր Վանեցյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը հրապարակել է հարցազրույց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ Թերթի հետ զրույցում Վանեցյանը հաստատեց, որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակը, ամենայն հավանականությամբ, ինքը կգլխավորի։ Իսկ թե ով կլինի ցուցակի հաջորդ համարը, Վանեցյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դեռևս քննարկվել է միայն ցուցակի առաջին համարի հարցը։
«Այս փուլում, ես դա Ձեզ ասում եմ ամենայն անկեղծությամբ, քննարկվում է, և տարվում են աշխատանքներ շտաբների, գրասենյակների ձևավորման, դրանց ընտրության, նշանակման ուղղությամբ»,-ասաց Վանեցյանը։
-Պարոն Վանեցյան, ինչո՞ւ հենց ՀՀԿ-ի հետ, ինչո՞ւ դաշինք չկազմեցիք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցության կամ Վահե Հակոբյանի կուսակցության հետ, տարաձայնություննե՞ր կան նրանց հետ։
-Նույնկերպ կարող եմ ես պատասխանել՝ իսկ ինչո՞ւ ոչ ՀՀԿ-ի հետ։
-Երկուսն էլ նախկին են, մեծ հաշվով՝ տարբերություն չկա։
-Գիտե՞ք, նախկին-ներկա, սև-սպիտակ՝ այդ բաժանումները բերեցին մեր երկիրն այս աղետալի վիճակին։
-Բայց Դուք էլ էիք մտել այս դիսկուրսի մեջ և ասում էիք՝ նախկինին վերադարձ չի լինելու։
-Ես էդ դիսկուրսի մեջ չեմ մտել, եթե կհիշեք, կառավարության նիստից հետո ճեպազրույցներից մեկի ժամանակ, երբ որ էլի լրագրողները մտել էին էդ դիսկուրսի մեջ և բաժանել էին հստակ՝ նախկինները վատն են, ներկաները լավն են, ես բառացիորեն ասացի՝ ինչո՞ւ եք ընկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետևից, արդյոք ինքը միայն վա՞տ բաներ է արել, ձեր պատկերացմամբ, նա լավ բաներ չի՞ արել։ Նա շատ լավ բաներ է արել, իմ կարծիքով, և առաջարկեցի գիծ քաշել ու շարժվել առաջ՝ դեպի ապագա։
-Երբ ասում եք՝ «իմ՝ իշխանության գալու դեպքում», դրանից կարո՞ղ ենք հասկանալ, որ ձեր դաշինքի վարչապետի թեկնածուն հենց Դուք եք լինելու։
-Դրա մասին ոչ կոռեկտ կլինի, եթե ես հիմա պատասխանեմ, եկեք սպասենք, թող թիմը դրա պատասխանը տա։
-Պարոն Վանեցյան, վստա՞հ եք, որ դուք և ՀՀԿ-ն կօգնեք իրար, այլ ոչ թե կխանգարեք, քանզի, ասում են՝ տարաձայնություններ կային երկու թիմում էլ, ՀՀԿ-ում կարծում էին, թե դուք իրենց վարկանիշին կվնասեք, ձեր թիմում էլ կարծում էին՝ ՀՀԿ-ն ձեզ կխանգարի։
-Չկա նման բան, ես համոզված եմ, որ «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ-ի՝ առաջիկա ընտրություններին դաշինքով հանդես գալը հանգեցնելու է շատ լուրջ և դրական արդյունքների։
-Ի՞նչ համամասնությամբ եք ներկայացված լինելու ցուցակում, և Սերժ Սարգսյանը կլինի՞ ցուցակում, թե՞ ոչ։
-Ցուցակի հարց, էլի եմ ասում, չի քննարկվել, բայց Սերժ Սարգսյանը, կարծում եմ, չի լինի, նախագահ Սարգսյանն այդ մասին հայտարարել է։
-Կարծում եք՝ ձեր ընտրած կարգախոսը՝ «Պատիվ ունեմ», լավագո՞ւյն տարբերակն է։
-Այո, կարծում եմ՝ լավագույն տարբերակն է, որովհետև մեր երկրում արդեն ոչ թե սովորական ընտրական պայքար է, ոչ թե սովորական քաղաքական միջոցառում է, այլ պատվի հարց է, և բոլոր պատվախնդիր մարդիկ պետք է կանգնեն կողք-կողքի, որպեսզի ազատվենք այս չարաբաստիկ իշխանություններից։
-Եթե Ձեր նշած «չարաբաստիկ իշխանությունները» հունիսի 21-ին՝ ձայների մեծամասնությամբ ու արդար ընտրությունների արդյունքում, նորից իշխանություն լինեն, դուք էլ անցնեք խորհրդարան՝ որոշ տոկոսով, կաշխատե՞ք նրա օրոք՝ որպես ընդդիմություն։
-Դա կլինի մեր երկրի կործանման վերջակետը։ Շատ ցավով եմ դա ասում։
-Իսկ կարո՞ղ եք սկզբունքային մոտեցում ցուցաբերել բոլոր ուժերով, կամ ունե՞ք պայմանավորվածություն, որ դուք և Քոչարյանի դաշինքն իրար չեք խանգարի, իրար դեմ չեք աշխատի։
- Ես իմ թիմակիցների հետ հանդիպումների ժամանակ միանշանակ ասում եմ՝ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի առավելագույն ձայներ ստանանք, բայց եթե կան մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով չեն ուզում ձայն տալ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, ապա թող ձայն տան Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն-«Վերածնվող Հայաստան» դաշինքին»։